24 և նա սրի ձեռքից չի ազատվելու։ Պղնձե աղեղն է խոցոտելու նրան.
24 Նա երկաթե զենքից պիտի փախչի, բայց պղնձե աղեղը նրան պիտի խոցի։
Նա իմ ձեռքը պատերազմի է սովորեցնում և պղնձե աղեղը հաստատում իմ բազուկներում։
իսկ մնացածները փախան իրենց քաղաքը՝ Ափեկա, և պարիսպը փուլ եկավ մնացած քսանյոթ հազար ասորիների վրա։ Ադերի որդին փախավ ու իր պալատում մի սենյակից մյուս սենյակն էր վազում։
կամ ինչպես եղջերուն՝ լյարդից նետահարված, և թռչնի նման շտապում է դեպի ծուղակը ու չի գիտակցում, որ կորստի է մատնում իր հոգին։
Ով ահից փախչի, թող ընկնի գուբը, և ով ելնի գբից, թող բռնվի որոգայթի մեջ։ Ահա բացվեցին երկնքի պատուհանները, և երկրի հիմքերը ցնցվեցին։
Ինչպես օրինակ, եթե մարդ փախչի առյուծի երեսից, և նրան արջ հանդիպի, տուն փախչի և իր ձեռքը հենի պատին, և նրան օձը խայթի,