16 լալուց խաշվել են իմ աղիքները. մահվան ստվերն է իջել կոպերիս։
16 Երեսս լաց լինելուց կարմրել է. կոպերիս վրա մահվան ստվեր կա։
Այն ժամանակ նրանց ասաց. «Հոգիս մեռնելու աստիճան տրտմած է. մնացե՛ք այստեղ և արթո՛ւն կացեք»։
Աչքն իմ արցունք թափեց, քանզի նրանք, ովքեր իմ մխիթարիչներն էին և իմ հոգին ինձ էին վերադարձնում, հեռացան ինձնից։ Իմ որդիները մատնվեցին կործանման, որովհետև թշնամիներս զորացան։
Ինչպես որ շատերը քեզ վրա պիտի զարմանան, այդպես էլ կանշքանա քո տեսքը մարդկանց համար և քո փառքը՝ մարդկանց որդիների համար,
Տերն իսպառ չի բարկանում և ոխ չի պահում հավիտյան։
Թող ամաչեն և ամոթահար լինեն Հոգիս հետապնդողները, Թող հետ դառնան և ամաչեն Իմ դեմ չար խորհողները։
Օրհնեցե՛ք Տիրոջը նոր օրհնությամբ, որ բարի է. Սաղմո՛ս ասացեք նրան օրհնությամբ։
Մի՛ եղեք ձիերի և ջորիների նման, որոնք ըմբռնում չունեն. Նրանց կզակը սանձով և պախուրցով պետք է ճմլել, Որ քեզ չմոտենան։
Բարկությունից մթնեցին իմ աչքերը. խիստ պաշարված եմ բոլորի կողմից։
Խնդիրքս թող որ Տիրոջը հասնի, ու նրա առաջ աչքերս արտասվեն։
Առավոտը նրանց բոլորի համար մահվան ստվեր է, և ըմբռնում են տագնապը մահվան ստվերի։