ՀՈԲ 1:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ4 Նրա որդիները հաճախ էին հավաքվում միասին, իրենց հետ վերցնելով նաև իրենց երեք քույրերին՝ խրախճանքներ էին սարքում, ուտում և խմում։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ4 Նրա որդիները գնում տանը խնջույք էին անում. ամեն մեկը՝ իր օրը։ Մարդ էին ուղարկում, իրենց երեք քույրերին հրավիրում, որ իրենց հետ ուտեին և խմեին։ Տես գլուխը |
Եվ երբ ավարտվում էին խրախճանքի օրերը, Հոբը կանչում էր նրանց և առավոտյան վեր կենալով՝ մաքրագործում նրանց՝ ըստ նրանց թվի զոհեր մատուցելով, ինչպես նաև մի զվարակ էր զոհում նրանց մեղքերի համար։ Հոբը մտածում էր. «Գուցե իմ զավակներն իրենց մտքում չար բան մտածեցին Աստծու մասին»։ Հոբը մշտապես այսպես էր անում։