Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 9:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 այս տիկերը, որ լցրինք գինիով, նոր էին, բայց պատռվեցին, մեր շորերը և կոշիկները մաշվեցին շատ երկար ճանապարհից»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Այս գինու տիկերը նոր էին, երբ լցրինք, բայց ահա դրանք պատառոտած են, և մեր այս հագուստներն ու տրեխները հնացան ճանապարհի անչափ երկարությունից»։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 9:13
8 Խաչաձեւ Հղումներ  

Նաև նոր գինին հին տիկերի մեջ չեն լցնում, ապա թե ոչ տիկերը կպատռվեն, գինին կթափվի, և տիկերը կփչանան, այլ նոր գինին նոր տիկերի մեջ են լցնում, և երկուսն էլ պահպանվում են»։


Նաև ոչ ոք նոր գինի չի լցնի հին տիկերի մեջ, ապա թե ոչ, նոր գինին կպայթեցնի հին տիկերը. գինին կթափվի, և տիկերը կփչանան։ Այլ նոր գինին նոր տիկերի մեջ պետք է լցվի։


Եվ ոչ ոք նոր գինին հին տիկերի մեջ չի լցնի, ապա թե ոչ՝ նոր գինին հին տիկերը կպայթեցնի. գինին կթափվի, և տիկերը կփչանան։


Հաց չկերաք և գինի ու ցքի չխմեցիք, որպեսզի համոզվեիք, որ ես՝ Տերս, ձեր Աստվածն եմ,


Այն օրը, որ մենք ելանք մեր տներից և եկանք ձեզ մոտ, մեր այս հացի պաշարը դեռ տաք էր, իսկ հիմա չորացել և բորբոսնել է,


Իսրայելի իշխանները վերցրին նրանց պաշարը, բայց Տիրոջը չհարցրին։


խորամանկություն արեցին. եկան պաշարով և պատրաստությամբ՝ իրենց ուսերի վրա առնելով հնացած քուրձեր, նաև մաշված, գինու պատառոտված և կարկատած տիկեր։


Նրանց կոշիկների կարերը քանդված էին, նրանց ոտքերի հողաթափերը հնացած և կարկատած էին, նրանց վրայի զգեստները հնացած էին, և նրանց հացի պաշարը չորացած և բորբոսնած էր։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ