Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 9:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Մեր ծերերը և մեր երկրի բոլոր բնակիչները խոսեցին մեզ հետ և ասացին. “Ձեզ համար ճանապարհի պաշա՛ր վերցրեք, նրանց ընդառա՛ջ գնացեք և ասե՛ք նրանց. “Մենք ձեր ծառաներն ենք, արդ, մեզ հետ դաշի՛նք կնքեք”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Մեր ծերերն ու մեր երկրի բոլոր բնակիչները մեզ ասացին, թե՝ “Ձեզ հետ ճանապարհի համար պաշա՛ր առեք, գնացե՛ք նրանց դիմավորելու և ասացե՛ք նրանց. "Մենք ձեր ծառաներն ենք, հիմա մեզ հետ դաշի՛նք կնքեք"”։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 9:11
9 Խաչաձեւ Հղումներ  

Կրկնակի արծա՛թ վերցրեք ձեզ հետ. այն արծաթը, որ ձեր պարկերի մեջ վերադարձվեց, տարե՛ք ձեզ հետ. գուցե սխալմունք է եղել։


Թագավորական տան ու քաղաքի վերակացուները, ծերերն ու դաստիարակները մարդ ուղարկեցին Հեուի մոտ՝ ասելով. «Մենք քո ծառաներն ենք, և մեզ ինչ որ հրամայես, կանենք, ոչ ոքի թագավոր չենք նստեցնի, և ինչ որ լավ է քեզ համար, այն կանենք»։


Եվ ասաց նրանց. «Ճանապարհի համար ոչինչ մի՛ վերցրեք. ո՛չ գավազան և ո՛չ մախաղ, ո՛չ հաց և ո՛չ արծաթ դրամ. երկու հագուստ մի՛ ունեցեք։


“Ձեզ համար պաշա՛ր պատրաստեք, որովհետև երեք օրից հետո դուք պիտի անցնեք Հորդանան գետը՝ մտնելու և տիրելու այն երկիրը, որ Տերը՝ ձեր հայրերի Աստվածը, տալու է ձեզ որպես ժառանգություն”»։


և այն, ինչ նա արել է Հորդանան գետի այն կողմի ամորհացիների երկու թագավորներին՝ Եսեբոնի Սեհովն թագավորին և Բասանի Օվգ թագավորին, որ բնակվում էր Աստարովթում և Եդրայինում։


Այն օրը, որ մենք ելանք մեր տներից և եկանք ձեզ մոտ, մեր այս հացի պաշարը դեռ տաք էր, իսկ հիմա չորացել և բորբոսնել է,


Նրանք ասացին Հեսուին. «Մենք քո ծառաներն ենք»։ Հեսուն նրանց ասաց. «Ո՞վ եք և որտեղի՞ց եք եկել»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ