Նա պատվիրեց իր ծառաներին՝ ասելով. «Տեսե՛ք, երբ որ Ամովնը հարբի գինուց, և ես ձեզ ասեմ՝ “Խփե՛ք Ամովնին և սպանե՛ք նրան”, մի՛ վախեցեք. չէ՞ որ ես եմ ձեզ հրամայում։ Քաջասի՛րտ եղեք ու զորացե՛ք»։
իսկ ժողովրդին ու ամբողջ բանակը տեղավորեց քաղաքի հյուսիսային կողմում։ Նրանց վերջապահ զորքը քաղաքի ծովահայաց կողմում էր։ Հեսուն այդ գիշերն անցկացրեց ձորում։
Գայիի և նրա թագավորի հետ վարվի՛ր այնպես, ինչպես վարվեցիր Երիքովի և նրա թագավորի հետ, սակայն ավարը և անասունները կպահես քեզ։ Քաղաքի հետևի կողմից դարանակալներ կարգի՛ր»։
Մյուսները քաղաքից դուրս եկան նրանց ընդառաջ, և Գայիի մարդիկ մնացին բանակի մեջտեղում։ Նրանք այն կողմից, սրանք այս կողմից այնքան հարվածեցին, մինչև որ նրանցից ազատվող և փախչող չմնաց։
Դեբովրան մարդ ուղարկեց և Նեփթաղիմի Կադեսից կանչեց Բարակին՝ Աբինեեմի որդուն և նրան ասաց. «Չէ՞ որ Տերը՝ Իսրայելի Աստվածը, քեզ հրաման տվեց, որ գնաս Թաբոր լեռը, քեզ հետ վերցնես տասը հազար այր Նեփթաղիմի որդիներից և Զաբուղոնի որդիներից