Եվ բռնվեցին գազանն ու նրա հետ եղող սուտ մարգարեն, որ նրա առաջ հրաշքներ էր գործում, որոնցով մոլորեցնում էր նրանց, որոնց ստիպել էր առնել գազանի դրոշմը և երկրպագուներ էր դարձրել նրա արձանին։ Եվ նրանց երկուսին էլ ողջ-ողջ գցեցին ծծմբով այրվող կրակե լճի մեջ։
Իսկ Գայիի թագավորին կախեց երկճյուղ ծառից, և նա ծառից կախված մնաց մինչև երեկո։ Արևը մայր մտնելու ժամանակ Հեսուն հրամայեց, և նրան իջեցրին ծառից, գցեցին մի փոսի մեջ՝ քաղաքի դարպասի մոտ, և նրա վրա քարերի կույտ դիզեցին, որ կա մինչև այսօր։
Մյուսները քաղաքից դուրս եկան նրանց ընդառաջ, և Գայիի մարդիկ մնացին բանակի մեջտեղում։ Նրանք այն կողմից, սրանք այս կողմից այնքան հարվածեցին, մինչև որ նրանցից ազատվող և փախչող չմնաց։
Երբ Իսրայելի որդիները դադարեցին բոլոր գայիցիներին կոտորելուց, ոմանց՝ դաշտերում, ոմանց՝ լեռներում՝ զառիվայրի վրա, մինչև այնտեղ, ուր հալածել էին նրանց, և ամենքը սրակոտոր եղան իսպառ, Հեսուն վերադարձավ Գայի և սրի քաշեց այն։