Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 7:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

24 Հեսուն, նրա հետ և ողջ Իսրայելը վերցրին Զարայի որդի Աքարին, նրա որդիներին և դուստրերին, նրա արջառներն ու էշերը, նրա բոլոր ոչխարները, նրա վրանը, նրա ամբողջ ունեցվածքը և բերեցին Աքովրի ձորը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

24 Հեսուն և նրա հետ բոլոր իսրայելացիները վերցրին Զարայի որդի Աքարին, այդ արծաթը, վերարկուն, ձուլակտոր ոսկին, Աքարի որդիներին, դուստրերին, նրա արջառները, էշերը, ոչխարները, վրանը և այն ամենը, ինչ նա ուներ, և դրանք դուրս հանեցին Աքորի ձորը։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 7:24
18 Խաչաձեւ Հղումներ  

Անկարելի է, որ այդպիսի բան անես՝ արդարին սպանես ամբարիշտի հետ, և արդարը նույնացվի ամբարիշտի հետ. անկարելի է, դու, որ դատում ես ողջ աշխարհը, այդպիսի դատաստան չես անի»։


Անիրավությամբ հավաքված նրա հարստությունը դուրս է փսխվելու. հրեշտակը նրան քաշել-հանելու է տնից։


Մի՛ երկրպագիր ու մի՛ պաշտիր նման բաների, որովհետև քո Աստվածը ես եմ՝ Տերը, Աստված նախանձախնդիր, ես, որ հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին մինչև երրորդ ու չորրորդ սերունդը, եթե ատում են ինձ,


Կաշառք վերցնողը սպանում է իր հոգին, իսկ ով ատում է կաշառքը, պիտի փրկվի։


Այս հարուստը չարաչար կորչելու է և իր ծնած որդու ձեռքին ոչինչ չի թողնելու։


Անտառի մեջ պիտի լինեն հովիվների մակաղատեղերը, և Աքովրի ձորը պիտի դառնա նախիրների հանգստավայրն իմ ժողովրդի, որն ինձ է փնտրել։


Նրանից վրեժխնդիր կլինեմ Բահաղիմի օրերի համար, երբ զոհ էր մատուցում նրան, ականջօղեր էր դնում, իր քառամանյակներն էր գցում, գնում էր իր հոմանիների հետևից և մոռացել էր ինձ»,- ասում է Տերը։


Ապա սահմանը բարձրանում է Աքովրի ձորի չորրորդ մասով, հարավային կողմից իջնում է Գաղգաղ, որը Ադոմիմի մուտքի դիմացն է, հարավային կողմում։ Սահմանը հասնում է Արեգ աղբյուրի ջրին և վերջանում է Ռովգեղի աղբյուրի մոտ։


Չէ՞ որ Զարայի շառավիղ Աքարը հանցանք գործեց՝ նզովված իրերից վերցնելով, իսկ բարկությունն Իսրայելի ամբողջ ժողովրդի վրա թափվեց. նա միայնակ էր, բայց մի՞թե միայն ինքը մեռավ իր մեղքերի համար”»։


Բայց դուք զգուշացե՛ք նզովվածից. չլինի թե ցանկանաք մի բան վերցնել այդ նզովվածից և Իսրայելի որդիների բանակը նզովքի ենթարկեք և կործանեք մեզ։


և նզովեցին այն։ Ինչ որ կար քաղաքում՝ այր թե կին, երիտասարդ թե ծեր, արջառ, ոչխար և էշ, բոլորը սրի քաշեցին։


Բայց Իսրայելի որդիները հանցանք գործեցին և գողացան նզովված բաներից։ Հուդայի ցեղից Աքարը, որը որդին էր Քարմիի, նա՝ որդին Զամբրիի, իսկ նա՝ որդին Զարայի, վերցրեց նզովված բաներից, և Տերը սաստիկ բարկացավ Իսրայելի որդիների վրա։


Նրանք հանեցին դրանք վրանից, բերեցին Հեսուի և Իսրայելի ծերերի մոտ և դրեցին Տիրոջ առաջ։


և դիզեցին նրանց վրա մեծ քարակույտ, որ կա մինչև այսօր։ Եվ Տիրոջ սաստիկ բարկությունն իջավ։ Այդ պատճառով նա այն տեղը կոչեց Աքովրի ձոր, և այդպես է կոչվում մինչև այսօր։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ