Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 6:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Երիքովն ամուր փակված և ամրացված էր Իսրայելի որդիների պատճառով. ոչ ոք դուրս չէր գալիս այնտեղից և ոչ ոք ներս չէր մտնում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Երիքովն ամուր փակված էր Իսրայելի որդիների պատճառով։ Դուրս եկող և ներս մտնող չկար։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 6:1
12 Խաչաձեւ Հղումներ  

Այս մարդկանց հետ պատահածի մասին պատմեցին Դավթին, նա նրանց ընդառաջ մարդ ուղարկեց, քանի որ այդ մարդիկ խիստ անարգված էին։ Արքան ասաց. «Մնացե՛ք Երիքովում, մինչև որ ձեր մորուքները աճեն, և ապա կվերադառնաք»։


Սակայն Ասորեստանի արքան տեսավ, որ Օվսեեի մեջ նենգություն կա, որովհետև պատգամավորներ էր ուղարկել Եգիպտոսի թագավոր Սովային և այդ տարի հարկ չէր վճարել Ասորեստանի արքային։ Ասորեստանի արքան ձերբակալեց նրան ու բանտարկեց։


Եղիան ասաց Եղիսեեին. «Դու այստե՛ղ նստիր, քանզի Տերն ինձ Երիքով է ուղարկում»։ Եղիսեեն ասաց. «Կենդանի է Տերը, և կենդանի ես դու. ես քեզ չեմ լքի»։ Նրանք եկան Երիքով։


Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար Երանի՜ բոլոր նրանց, ովքեր երկնչում են Տիրոջից Եվ գնում նրա ճանապարհներով։


Հանովից իջնում են Աստարովթ և Նաարաթա, նրանց ավանները, անցնում են Երիքովի մոտով ու հասնում Հորդանան գետը։


Բենիամինի որդիների ցեղի քաղաքներն ըստ իրենց տոհմերի սրանք են՝ Երիքով, Բեթագղա, Ամենգասիմ,


Եվ Հեսուն՝ Նավեի որդին, Սատիմից երկու երիտասարդ ուղարկեց երկիրը հետախուզելու համար և ասաց. «Գնացեք հետախուզե՛ք երկիրը և Երիքովը»։ Երկու երիտասարդները ճամփա ընկան, եկան Երիքով ու մտնելով Ռահաբ անունով մի պոռնիկ կնոջ տունը՝ օթևանեցին այնտեղ։


Նրանք ասացին Հեսուին. «Տերը՝ Աստված, այդ ամբողջ երկիրը հանձնել է մեր ձեռքը, և այդ երկրի բոլոր բնակիչները զարհուրած են մեզնից»։


Թագավորի մարդիկ ընկան նրանց հետևից Հորդանան գետի անցումը տանող ճանապարհով, և դարպասը փակվեց։ Մինչ հետապնդողներն ընկել էին նրանց հետևից,


Տիրոջ զորավարն ասաց Հեսուին. «Ոտքերիցդ հանի՛ր կոշիկները, որովհետև քո կանգնած տեղը սուրբ է»։ Եվ Հեսուն այդպես արեց։


Տերը Հեսուին ասաց. «Ահա ես քո ձեռքն եմ տալիս Երիքովը, նրա մեջ գտնվող թագավորին և մարտիկներին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ