Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 24:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Մենք աղաղակեցինք Տիրոջը, և նա ամպ ու մեգ դրեց մեր և եգիպտացիների միջև, ծովը նրանց վրա լցրեց և ծածկեց նրանց։ Մեր աչքերը տեսան, թե ի՛նչ արեց Տերը եգիպտացիների երկրում։ Շատ օրեր մնացիք անապատում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Նրանք աղաղակեցին Տիրոջը, և նա խավար դրեց ձեր ու եգիպտացիների միջև, ծովը նրանց վրա բերեց ու ծածկեց նրանց։ Ձեր աչքերը տեսան, ինչ որ արեցի Եգիպտոսում։ Ապա երկար ժամանակ դուք բնակվեցիք անապատում։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 24:7
14 Խաչաձեւ Հղումներ  

“Հոժարե՞լ է Աստված մտնել ու ազգերից իր համար ազգ ընտրել փորձությամբ, նշաններով, հնարքներով, պատերազմով, հզոր ձեռքով ու բարձր բազկով, մեծամեծ տեսիլներով՝ այն բոլոր միջոցներով, որ Տերը՝ մեր Աստվածը, գործադրեց Եգիպտոսում քո իսկ առջև, որպեսզի տեսնես”։


ապա մտավ եգիպտացիների ու Իսրայելի բանակների միջև։ Խավար ու մեգ եղավ։ Գիշերն անցավ, բայց ողջ գիշեր բանակներն իրար չմոտեցան։


Փարավոնը մոտեցավ։ Իսրայելի որդիները, բարձրացնելով աչքերը, տեսան, որ եգիպտացիները գալիս են իրենց հետևից, և սաստիկ վախեցան։ Եվ Իսրայելի որդիներն աղաղակեցին առ Աստված


Երբ Իսրայելի որդիները տեսան, թե Տերն ինչպիսի՛ հզոր ձեռքով պատուհասեց եգիպտացիներին, վախեցան Տիրոջից, հավատացին Աստծուն ու նրա ծառա Մովսեսին։


Քանի որ իսրայելացիները քառասուներկու [𝕸 քառասուն] տարի շրջեցին անապատում, Եգիպտոսից դուրս եկած պատերազմիկները, որոնք չէին հնազանդվել Աստծու պատվիրաններին, մահացել էին։ Նրանց համար Տերը որոշեց, որ նրանք չպիտի տեսնեն այն երկիրը, որ երդվել էր նրանց հայրերին, թե կտա նրանց, մի երկիր, որ կաթ և մեղր է բխեցնում։


հզոր ձեռքով ու բարձր բազկով կատարված այն մեծամեծ փորձանքները, նշաններն ու զարմանահրաշ գործերը, որոնք տեսան ձեր աչքերը։


Եվ շատ օրեր սպասումով մնացիք Կադեսում»։


Ումի՞ց վրդովվեց քառասուն տարի. չէ՞ որ հանցանք գործածներից, որոնց ոսկորներն ընկան այնտեղ՝ անապատում։


Կադեսբառնեայից մինչև Զարեդ ձորն անցնելը տևեց երեսունութ տարի, մինչև որ բանակի բոլոր պատերազմող այրերն ընկան, ինչպես որ Աստված երդվել էր նրանց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ