Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 22:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

32 Փենեես քահանան՝ Եղիազարի որդին, և տոհմերի իշխանները վերադարձան Ռուբենի որդիների, Գադի որդիների և Մանասեի կես ցեղի մոտից՝ Գաղաադ երկրից քանանացիների երկիրը՝ Իսրայելի որդիների մոտ, և նրանց տվեցին բացատրությունը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

32 Եղիազարի որդի Փենեհես քահանան և իշխանները Ռուբենի որդիների և Գադի որդիների մոտից՝ Գաղաադի երկրից, վերադարձան քանանացիների երկիրը՝ Իսրայելի որդիների մոտ, և լուր բերեցին նրանց։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 22:32
4 Խաչաձեւ Հղումներ  

Ինչպես ամռան ձյունն է օգնություն տոթից կիզվողի համար, այնպես էլ հավատարիմ պատգամաբերը՝ իրեն ուղարկողների համար, որոնք հույսը կապել են նրա հետ։


Տիրոջ քահանա Փենեեսը՝ Եղիազարի որդին, ասաց Ռուբենի որդիներին, Գադի որդիներին և Մանասեի կես ցեղին. «Այսօր իմացանք, որ Տերը մեզ հետ է, որովհետև դուք Տիրոջ առաջ հանցանք չգործեցիք և Իսրայելի որդիներին ազատեցիք Տիրոջ ձեռքից»։


Այս բանը հաճելի թվաց Իսրայելի որդիներին, որոնք օրհնեցին Իսրայելի որդիների Աստծուն, խոսեցին Իսրայելի որդիների հետ ու ասացին, որ այլևս պատերազմի դուրս չեն գա նրանց դեմ՝ կործանելու Ռուբենի որդիների, Գադի որդիների և Մանասեի կես ցեղի երկիրը, որտեղ նրանք բնակվում էին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ