Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 22:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

31 Տիրոջ քահանա Փենեեսը՝ Եղիազարի որդին, ասաց Ռուբենի որդիներին, Գադի որդիներին և Մանասեի կես ցեղին. «Այսօր իմացանք, որ Տերը մեզ հետ է, որովհետև դուք Տիրոջ առաջ հանցանք չգործեցիք և Իսրայելի որդիներին ազատեցիք Տիրոջ ձեռքից»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

31 Եղիազարի որդի Փենեհես քահանան Ռուբենի որդիներին, Գադի որդիներին և Մանասեի որդիներին ասաց. «Այսօր իմացանք, որ Տերը մեր մեջ է, որովհետև դուք Տիրոջ դեմ չգործեցիք այս անհավատարմությունը և Իսրայելի որդիներին ազատեցիք Տիրոջ ձեռքից»։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 22:31
13 Խաչաձեւ Հղումներ  

Նա, կանգնելով Ասայի և ամբողջ Հուդայի ու Բենիամինի ժողովրդի առջև, ասաց. «Լսե՛ք ինձ, ո՛վ Ասա և ամբողջ Հուդայի ու Բենիամինի մարդի՛կ։ Տերը ձեզ հետ է, քանի որ դուք նրա հետ եք։ Արդ, եթե դուք նրան փնտրեք, նա կհայտնվի ձեզ, և եթե լքեք նրան, նա էլ ձեզ կլքի։


և նրա սրտի գաղտնիքներն ի հայտ կգան, ապա երեսն ի վայր ընկնելով՝ կերկրպագի Աստծուն և կխոստովանի. «Արդարև Աստված ձեր մեջ է»։


«Ահա կույսը կհղիանա և որդի կծնի, և նրան կկոչեն Էմմանուել» (Ես. 7.14), որ նշանակում է «Աստված մեզ հետ»։


Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Այն օրերին, եթե ազգերի բոլոր լեզուներից տասը տղամարդիկ բռնեն, կբռնեն հրեա տղամարդու քղանցքից ու կասեն. “Մենք կգանք քեզ հետ, որովհետև լսեցինք, որ Աստված քեզ հետ է”»։


Ցնծացե՛ք և ուրա՛խ եղեք, Սիոնի՛ բնակիչներ, քանզի Իսրայելի Սուրբը բարձրացավ նրա մեջ»։


Լսի՛ր ինձ, Տե՜ր, որովհետև քաղցր է քո ողորմությունը, Նայի՛ր ինձ ըստ քո մեծ գթառատության


Նա ձեր առաջից իսպառ ոչնչացնելու է քանանացիներին, քետացիներին, խևացիներին, փերեզացիներին, գերգեսացիներին, ամորհացիներին և հեբուսացիներին, որով կիմանաք, որ Տերը կենդանի է ձեր մեջ։


Ինձ համար սրբարան կկառուցես, որտեղ ես կերևամ ձեզ։


Փենեես քահանային և ժողովրդի բոլոր իշխաններին՝ Իսրայելի հազարապետներին, որ նրա հետ էին, հաճելի թվացին այս խոսքերը, որ ասացին Ռուբենի որդիները, Գադի որդիները և Մանասեի կես ցեղը։


Փենեես քահանան՝ Եղիազարի որդին, և տոհմերի իշխանները վերադարձան Ռուբենի որդիների, Գադի որդիների և Մանասեի կես ցեղի մոտից՝ Գաղաադ երկրից քանանացիների երկիրը՝ Իսրայելի որդիների մոտ, և նրանց տվեցին բացատրությունը։


որդին Աբիսուայի, որդին Փանեեսի, որդին Եղիազարի, որն էլ առաջին քահանա Ահարոնի որդին էր։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ