Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 22:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

30 Փենեես քահանային և ժողովրդի բոլոր իշխաններին՝ Իսրայելի հազարապետներին, որ նրա հետ էին, հաճելի թվացին այս խոսքերը, որ ասացին Ռուբենի որդիները, Գադի որդիները և Մանասեի կես ցեղը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

30 Երբ Փենեհես քահանան, նրա հետ եղող ժողովրդի իշխաններն ու Իսրայելի հազարապետները լսեցին այս խոսքերը, որ ասացին Ռուբենի որդիները, Գադի որդիներն ու Մանասեի որդիները, դա հաճելի թվաց նրանց։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 22:30
11 Խաչաձեւ Հղումներ  

հասկացավ, որ քանանացիների դուստրերը հաճելի չեն իր հոր՝ Իսահակի աչքին։


Սա ընդունելի թվաց արքային ու հավաքվածներին,


Բարկությունը կործանում է իմաստուններին։ Քաղցր պատասխանը մեղմացնում է սրտմտությունը, իսկ խիստ խոսքը բարկություն է բարձրացնում։


Այս լսելով՝ լռեցին և փառավորում էին Աստծուն ու ասում. «Ուրեմն Աստված հեթանոսներին ևս դեպի կյանք տանող ապաշխարություն տվեց»։


Քա՛վ լիցի, որ մենք այսօր ապստամբենք Տիրոջ դեմ և զոհի, ողջակեզի կամ փրկության զոհի համար զոհասեղան շինենք, բացի Տիրոջ՝ մեր Աստծու զոհասեղանից, որ նրա խորանի առաջ է”»։


Տիրոջ քահանա Փենեեսը՝ Եղիազարի որդին, ասաց Ռուբենի որդիներին, Գադի որդիներին և Մանասեի կես ցեղին. «Այսօր իմացանք, որ Տերը մեզ հետ է, որովհետև դուք Տիրոջ առաջ հանցանք չգործեցիք և Իսրայելի որդիներին ազատեցիք Տիրոջ ձեռքից»։


Այս բանը հաճելի թվաց Իսրայելի որդիներին, որոնք օրհնեցին Իսրայելի որդիների Աստծուն, խոսեցին Իսրայելի որդիների հետ ու ասացին, որ այլևս պատերազմի դուրս չեն գա նրանց դեմ՝ կործանելու Ռուբենի որդիների, Գադի որդիների և Մանասեի կես ցեղի երկիրը, որտեղ նրանք բնակվում էին։


Տերը ձեր ձեռքը մատնեց մադիանացիների իշխաններին՝ Օրեբին և Զեբին. ես ի՞նչ կարողացա անել ձեզ հետ համեմատած»։ Երբ նա այս խոսքն ասաց, նրանց հոգին հանգստացավ նրա նկատմամբ։


Անքուսը կանչեց Դավթին ու ասաց նրան. «Կենդանի է Տերը. դու իմ աչքին շիտակ և բարի մարդ ես, հաճելի է ինձ հետ բանակ մտնելդ ու ելնելդ, քանի որ ինձ մոտ եկած օրիցդ մինչև այսօր քո մեջ չարություն չեմ նկատել։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ