Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 21:45 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

45 Ոչ մի բան պակաս չմնաց այն բոլոր բարի խոսքերից, որ ասել էր Տերն Իսրայելի որդիներին, այլ ամեն բան կատարվեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

45 Ոչ մի բան պակաս չմնաց այն բոլոր բարի խոսքերից, որ Տերն ասել էր Իսրայելի տան համար. բոլորը կատարվեցին։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 21:45
13 Խաչաձեւ Հղումներ  

«Օրհնյա՜լ է Տերն այսօր, որն իր խոստման համաձայն հանգիստ տվեց իր ժողովրդին՝ Իսրայելին։ Իր ծառայի՝ Մովսեսի միջոցով խոստացած բոլոր բարի խոսքերից ոչ մի բան պակաս չի մնացել։


Աստված մարդու նման չէ, որ խաբի, և ոչ էլ մարդու որդու նման, որ սպառնա։ Ասաց և չի՞ անի, Խոստացավ և չի՞ մնա իր խոսքին։


Հավատարիմ է նա, ով կանչեց ձեզ, և կկատարի այս ամենը։


Հավատարիմ է Աստված, որի կողմից կանչվեցիք հաղորդակից դառնալու իր Որդուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսին։


որպեսզի երկու անփոփոխելի բաներով, որոնք ցույց են տալիս, թե անհնար է, որ Աստված սուտ խոսած լինի, մենք հաստատուն մխիթարություն ունենանք։ Մենք, որ նրան ապավինեցինք՝ կառչելու գալիք հույսից,


և հավիտենական կյանքի հույսով։ Այդ կյանքը խոստացավ անսուտն Աստված հավիտենական ժամանակներից առաջ,


Մինչև հիմա պատմում էի առաջին եղելությունների մասին. դրանք իմ բերանից ելան և լսելի դարձան. ես հանկարծակի կատարեցի, և եղան։


Սամուելը մեծացավ, Տերը նրա հետ էր, և Նրա ասած խոսքերից ոչ մեկը գետնին չմնաց։


Նա ասաց. «Օրհնյա՜լ է Տերը՝ Իսրայելի Աստվածն այսօր, որն իր բերանով խոսեց իմ հայր Դավթի մասին և իր ձեռքով կատարեց իր խոստումը՝ ասելով.


Եվ Տերը կատարեց իր ասած խոսքը, ու ես փոխարինեցի իմ հորը՝ Դավթին, նստեցի Իսրայելի աթոռին, ինչպես ասել էր Տերը, և Տիրոջ՝ Իսրայելի Աստծու անունով տուն շինեցի,


Դու պահեցիր քո ծառային՝ իմ հայր Դավթին տված խոստումդ. ինչ որ քո բերանով ասել էիր, քո ձեռքով էլ կատարեցիր, ինչպես այսօր։


Նրա սիրտը հավատարիմ գտար քո առաջ և ուխտ դրեցիր նրա հետ՝ հավիտյանս նրան և նրա զավակին տալու քանանացիների, քետացիների, ամորհացիների, փերեզացիների, հեբուսացիների և գերգեսացիների երկիրը, և կատարեցիր քո խոսքը, որովհետև արդար ես։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ