Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 20:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 որպես ապաստան այն սպանողի համար, որ մարդ է սպանել ակամա, դիպվածաբար։ Դրանք ձեզ համար թող ապաստանի քաղաքներ լինեն, որպեսզի սպանողը սպանվածի արյունակցի կողմից չսպանվի, մինչև որ ժողովրդի առաջ ատյանում չկանգնի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 որպեսզի այնտեղ փախչի սխալմամբ, առանց գիտենալու մարդ սպանողը, և դրանք ձեզ համար ապաստարան լինեն արյան վրեժխնդիր եղողից։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 20:3
8 Խաչաձեւ Հղումներ  

Կինն ասաց. «Թող արքան հիշի Տիրոջը՝ իր Աստծուն, որ չշատանան վրեժի համար արյուն թափողները և իմ որդուն չսպանեն»։ Դավիթն ասաց. «Կենդանի է Տերը. քո որդու գլխից մի մազ անգամ գետնին չի ընկնի»։


«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ ու ասա՛. “Եթե մեկն ակամա մեղանչի Տիրոջ առջև, անի բաներ, որոնք դեմ են Տիրոջ պատվիրանին,


Այդ քաղաքները ձեզ համար սպանվածի ազգականի վրեժխնդրությունից փրկվելու համար ապաստան թող լինեն։ Սպանողը թող մահվան չդատապարտվի, մինչև ժողովրդի դատաստանի առջև չկանգնի։


Սպանվածի մերձավորը թող սպանի մարդասպանին. երբ հանդիպի նրան, թող սպանի։


Իսկ եթե սխալմամբ և ոչ թե թշնամության հողի վրա է հրել նրան, նրա վրա նետել որևէ իր ոչ չար դիտավորությամբ


որպեսզի երկու անփոփոխելի բաներով, որոնք ցույց են տալիս, թե անհնար է, որ Աստված սուտ խոսած լինի, մենք հաստատուն մխիթարություն ունենանք։ Մենք, որ նրան ապավինեցինք՝ կառչելու գալիք հույսից,


«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Տվե՛ք ապաստանի քաղաքները, որոնց մասին Մովսեսի միջոցով ասել եմ ձեզ,


Ակամա սպանողը թող փախչի այդ քաղաքներից մեկը, կանգնի քաղաքի դռան մոտ և այդ քաղաքի ծերերին ի լուր ասի իր խոսքը։ Ժողովուրդը թող նրան ընդունի իր մոտ, նրան տեղ տա, և նա բնակվի նրանց հետ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ