Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 2:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

23 Երկու երիտասարդները հետ դարձան, իջան լեռից, անցան գետը, հասան Հեսուի՝ Նավեի որդու մոտ և պատմեցին իրենց հետ պատահած բոլոր դեպքերը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

23 Այն ժամանակ այդ երկու մարդիկ ետ դարձան, իջան սարից և անցնելով Հորդանան գետը՝ գնացին Նավեի որդի Հեսուի մոտ և պատմեցին նրան այն բոլոր բաները, որ պատահել էին իրենց։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 2:23
4 Խաչաձեւ Հղումներ  

Նրանք գնացին ու հասան լեռնակողմը և այնտեղ մնացին երեք օր, մինչև որ փնտրողները հետ դարձան։ Փնտրողները հետախուզեցին ամբողջ ճանապարհը, բայց չգտան նրանց։


Նրանք ասացին Հեսուին. «Տերը՝ Աստված, այդ ամբողջ երկիրը հանձնել է մեր ձեռքը, և այդ երկրի բոլոր բնակիչները զարհուրած են մեզնից»։


Նրանք ասացին. «Վե՛ր կացեք գնանք նրանց վրա, որովհետև մենք մտանք, շրջեցինք այն երկրում մինչև Լայիսա և տեսանք, որ ժողովուրդն այնտեղ բնակվում է անհոգ՝ սիդովնացիների նման. նրանք հեռու են Սիդովնից և ոչ մի գործ չունեն ասորեստանցիների հետ։ Վե՛ր կացեք գնանք նրանց վրա, որովհետև տեսանք այն երկիրը, որ շատ լավն է. իսկ դուք հանգիստ նստե՞լ եք։ Հիմա ինչո՞ւ եք հապաղում գնալ մտնելու և այն երկիրը ժառանգելու։


Երբ որ գնաք, կտիրեք մի անհոգ ժողովրդի և ընդարձակ երկրի, որովհետև Աստված այն մատնել է մեր ձեռքը։ Դա մի այնպիսի տեղ է, որտեղ երկրի վրա եղած ոչ մի բանի պակասություն չկա»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ