Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 18:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

26 Մասփա, Կեփիրա, Ամուսա,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

26 Մասփա, Կեփիրա,

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 18:26
15 Խաչաձեւ Հղումներ  

Սավուղի որդի Հեբուսթեն ուներ գնդերի երկու զորապետներ, որոնցից մեկի անունն էր Բաանա, իսկ մյուսինը՝ Ռեքաբ, Բենիամինի ցեղից բերովթացի Ռեմոնի որդիները։ Բերովթը Բենիամինի երկրի մասն էր կազմում։


Ասա արքան Հուդայի բոլոր մարդկանց, որոնք Ենակի որդիների երկրում էին, հրամայեց, որ հանեն բերեն Ռամայի քարերն ու փայտերը, որ Բաասան օգտագործում էր շինության համար։ Ասա արքան դրանցով կառուցապատեց Բենիամինի ամբողջ բլուրը և դիտանոցը։


Երբ զորքի բոլոր իշխաններն ու նրանց մարդիկ լսեցին, որ Բաբելոնի արքան Գոդողիային կառավարիչ է նշանակել, Գոդողիայի մոտ՝ Մասեփա, եկան Նաթանիայի որդի Իսմայելը, Կարեի որդի Հովնանը, սոփաթացի Թանայեմի որդի Սարայիան, Մաքաթի որդի Հեզոնիան։ Եկան թե՛ իրենք, թե՛ իրենց մարդիկ։


Կարիաթ-Յարիմի, Քափիրի և Բերովթի որդիները՝ յոթ հարյուր քառասուներեք,


Երեմիան գնաց Մասեփա՝ Աքիկամի որդի Գոդողիայի մոտ, և բնակվեց այնտեղ՝ երկրում մնացած ժողովրդի մեջ։


քանանացիների արևելյան և արևմտյան երկրներում՝ ամորհացիների, քետացիների, փերեզացիների, հեբուսացիների, խևացիների և Ահերմոնի տակ Մասեփայի երկրում ապրողների մոտ։


Գաբավոն, Ռամմա, Բերովթ,


Ռեկեմ, Հերփայել, Թարաղա,


Իսրայելի որդիները ճանապարհ ընկան և երրորդ օրը հասան նրանց քաղաքները։ Նրանց քաղաքներն էին Գաբավոնը, Կեփիրոնը, Բերովթը և Հարիմի քաղաքները։


Ամովնի որդիները վեր կացան և բանակեցին Գաղաադում. Իսրայելի որդիներն էլ վեր կացան և բանակեցին Դիտանոցում։


Հեփթայեն եկավ Մասեփա, իր տունը, և ահա նրա դուստրը նրան ընդառաջ ելավ թմբուկներով և պարերով։ Նա նրա միակ և սիրելի զավակն էր, և նրանից բացի նա ուրիշ տղա կամ դուստր չուներ։


Իսրայելի բոլոր որդիները ելան, և ժողովուրդը՝ Դանից մինչև Բերսաբեե և մինչև Գաղաադի երկիրը, մեկ մարդու պես հավաքվեց Տիրոջ առաջ՝ Մասեփայում։


Նա ամեն տարի գնում էր Բեթել, Գաղաադ և Մասեփա և դատում էր Իսրայելին բոլոր այս սրբագործված վայրերում։


Եվ Սամուելն ասաց. «Ողջ Իսրայելին հավաքե՛ք Մասեփայում, և ես ձեզ համար աղոթելու եմ Տիրոջը»։


Եվ հավաքվեցին Մասեփայում, ջուր հանեցին ու թափեցին Տիրոջ առջև՝ գետնին, այդ օրը ծոմ պահեցին և ասացին. «Մեղանչել ենք Տիրոջ առաջ»։ Եվ Սամուելը Մասեփայում դատեց Իսրայելի որդիների տարաձայնությունները։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ