Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 18:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 Բենիամինի որդիների ցեղի քաղաքներն ըստ իրենց տոհմերի սրանք են՝ Երիքով, Բեթագղա, Ամենգասիմ,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 Բենիամինի որդիների ցեղի քաղաքներն ըստ իրենց տոհմերի սրանք են՝ Երիքով, Բեթագղա, Եմեկկասիս,

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 18:21
12 Խաչաձեւ Հղումներ  

Արքան ելավ գնաց Գաբավոն՝ այնտեղ զոհ մատուցելու, քանի որ այն ավելի բարձր էր ու մեծ։ Սողոմոնը Գաբավոնում գտնվող այդ զոհասեղանի վրա հազար ողջակեզ մատուցեց։


«Ինչ վերաբերում է մնացած ցեղերին, ապա արևելյան կողմերից մինչև արևմուտք մեկ բաժին կլինի Բենիամինի ցեղին։


Հիսուսը պատասխանեց և ասաց. «Մի մարդ Երուսաղեմից Երիքով էր իջնում և ընկավ ավազակների ձեռքը, որոնք նրան մերկացրին, վիրավորեցին և կիսամեռ թողեցին ու գնացին։


Հիսուսը մտել էր Երիքով ու շրջում էր։


հասնում է Բեթագղա, անցնում հյուսիսով մինչև Բեթարաբա, բարձրանում է մինչև Ռուբենի որդիների Բեովն քարը։


Հյուսիսից նրանց սահմանները եղան Հորդանան գետը, Երիքովի հարավից բարձրանալով դեպի հյուսիս, ելնելով լեռան վրա դեպի ծովի կողմը և հասնելով մինչև Բեթ-Ավենի Մաբդարա բնակավայրը.


Ապա սահմաններն անցնում են Բեթագղայի հետևից, ծովի հյուսիսից և վերջանում են Աղի ծովի հյուսիսային ու Հորդանան գետի հարավային ծայրում։ Այս է նրանց սահմանը հարավից.


իսկ արևելյան կողմի սահմանը Հորդանան գետն է։ Այս է Բենիամինի որդիների ժառանգությունը, և սրանք են նրանց սահմանները շուրջանակի՝ ըստ իրենց տոհմերի։


Բեթարաբա, Սեմարիմ, Բեթել,


Եվ Հեսուն՝ Նավեի որդին, Սատիմից երկու երիտասարդ ուղարկեց երկիրը հետախուզելու համար և ասաց. «Գնացեք հետախուզե՛ք երկիրը և Երիքովը»։ Երկու երիտասարդները ճամփա ընկան, եկան Երիքով ու մտնելով Ռահաբ անունով մի պոռնիկ կնոջ տունը՝ օթևանեցին այնտեղ։


Երիքովն ամուր փակված և ամրացված էր Իսրայելի որդիների պատճառով. ոչ ոք դուրս չէր գալիս այնտեղից և ոչ ոք ներս չէր մտնում։


Մովսեսի աներոջ՝ Հովբաբ Կինեցու որդիները, Արմավենիների քաղաքից ելան և գնացին Հուդայի որդիների մոտ՝ Հուդայի անապատը, որը Հուդայի երկրի հարավում է՝ Արադ իջնող ճանապարհին. գնացին բնակվեցին այնտեղի ժողովրդի հետ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ