Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 18:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Ապա սահմաններն անցնում են Բեթագղայի հետևից, ծովի հյուսիսից և վերջանում են Աղի ծովի հյուսիսային ու Հորդանան գետի հարավային ծայրում։ Այս է նրանց սահմանը հարավից.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Ապա սահմանն անցնում է Բեթագղայի մոտով դեպի հյուսիս և վերջում այս սահմանը հասնում է Աղի ծովի հյուսիսային ծոցը՝ Հորդանան գետի հարավային ծայրում։ Այս է հարավային սահմանը։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 18:19
10 Խաչաձեւ Հղումներ  

Հարավային կողմից նրանց սահմանները գնում են մինչև Աղի ծովի եզրը՝ նրա հարավակողմն իջնող բարձրավանդակից,


Սրանք բոլորը հավաքվեցին Աղի ձորում, որը Աղի ծովն է։


Տերն անապատ պիտի դարձնի Եգիպտոսի ծովը և սպառնալիքով իր ձեռքը պիտի երկարի Եփրատի վրա և ուժեղ փչելով՝ այն յոթ առուների պիտի վերածի, որպեսզի կոշիկով համարձակ կարողանան անցնել այն։


և Արաբան մինչև Քեներեթի ծովը՝ արևելքից և մինչև Աղի ծովը՝ արևելքից, Ասեմովթի ճանապարհը՝ Թեմանից, որ Ասեդովթ Փասգայի ստորոտում է։


վերևից իջնող ջրերը կանգնեցին՝ միաձույլ, անջրպետված, իրարից խիստ հեռացած՝ սկսած Ադամիտես քաղաքից, որը Կարիաթ-Յարիմի մասն է, իսկ ցած իջնող ջրերն իջան Արաբայի ծովը՝ Աղի ծովը, մինչև որ իսպառ կտրվեցին, և ժողովուրդը կանգնած էր Երիքովի դիմաց։


Արաբան և Հորդանան գետը նրա սահմանն է, Քեներեթից մինչև Արաբայի ծովը՝ Աղի ծովը, որից արևելք Փասգա լեռան ստորոտն է։


Նրա հարավային սահմանը թող լինի Սին անապատից մինչև Եդովմի երկրի մերձակայքը։ Հարավային սահմանն արևելյան կողմից թող սկիզբ առնի Մեռյալ ծովի եզրից,


կործանեց այդ քաղաքներն ու դրանց ամբողջ շրջակայքը, ոչնչացրեց քաղաքների բոլոր բնակիչներին ու հողի ողջ բուսականությունը։


հյուսիսից անցնում են Բեթարաբայի թիկունքից և իջնում Արաբա։


իսկ արևելյան կողմի սահմանը Հորդանան գետն է։ Այս է Բենիամինի որդիների ժառանգությունը, և սրանք են նրանց սահմանները շուրջանակի՝ ըստ իրենց տոհմերի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ