Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 15:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Ապա սահմանը բարձրանում է Աքովրի ձորի չորրորդ մասով, հարավային կողմից իջնում է Գաղգաղ, որը Ադոմիմի մուտքի դիմացն է, հարավային կողմում։ Սահմանը հասնում է Արեգ աղբյուրի ջրին և վերջանում է Ռովգեղի աղբյուրի մոտ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Ապա այս սահմանը Աքորի ձորից բարձրանում է Դաբիր և հյուսիսային կողմից դառնում դեպի Գաղգաղա, որը այդ ձորի հարավային կողմում գտնվող Էդոմինի զառիվերի դիմացն է։ Սահմանն անցնում է Ենսամյուսի ջրերից և հասնում Ռոգելի աղբյուրը։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 15:7
13 Խաչաձեւ Հղումներ  

Մի օր Ադոնիան ոչխարներ, եզներ ու գառներ մորթեց Զոողեթի Քարի մոտ, որը Ռովգելի երկրի մոտ է։ Նա կանչեց իր բոլոր եղբայրներին՝ արքայի որդիներին, և Հուդայի երկրի բոլոր երևելիներին՝ արքայի ծառաներին,


Հովնաթանն ու Աքիմաասը Ռովգելի աղբյուրների մոտ էին, և մի աղախին գնաց ու նրանց պատմեց, որ գնան ու հայտնեն Դավիթ արքային, որովհետև իրենք չէին կարող քաղաք մտնել ու երևալ այնտեղ։


և դիզեցին նրանց վրա մեծ քարակույտ, որ կա մինչև այսօր։ Եվ Տիրոջ սաստիկ բարկությունն իջավ։ Այդ պատճառով նա այն տեղը կոչեց Աքովրի ձոր, և այդպես է կոչվում մինչև այսօր։


Մերկ կդարձնեմ նրան ու կդնեմ նրան իր ծննդյան օրերի նման. կդարձնեմ նրան անապատի պես, կվերածեմ նրան անջուր հողի և ծարավից կսպանեմ նրան։


Անտառի մեջ պիտի լինեն հովիվների մակաղատեղերը, և Աքովրի ձորը պիտի դառնա նախիրների հանգստավայրն իմ ժողովրդի, որն ինձ է փնտրել։


Քաղեբն այնտեղից գնաց Դաբիրի բնակիչների դեմ. Դաբիրի անունն առաջ Նամակների քաղաք էր։


Հեսուն, նրա հետ և ողջ Իսրայելը վերցրին Զարայի որդի Աքարին, նրա որդիներին և դուստրերին, նրա արջառներն ու էշերը, նրա բոլոր ոչխարները, նրա վրանը, նրա ամբողջ ունեցվածքը և բերեցին Աքովրի ձորը։


Ժողովուրդը Հորդանան գետից դուրս եկավ առաջին ամսի տասներորդ օրը։ Իսրայելի որդիները բանակեցին Գաղգաղայում՝ Երիքովի արևելյան կողմում։


հասնում է Բեթագղա, անցնում հյուսիսով մինչև Բեթարաբա, բարձրանում է մինչև Ռուբենի որդիների Բեովն քարը։


Հյուսիսից կտրում անցնում են Բեթսամյուսի աղբյուրը, գնում են Եդովմինի զառիվերի դիմացը գտնվող Գալիլովթ, իջնում են մինչև Ռուբենի որդու Բաան վեմը.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ