Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 15:45 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

45 Ակկարոնը, նրա ավաններն ու ագարակները,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

45 Ակկարոնն իր գյուղաքաղաքներով և գյուղերով.

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 15:45
11 Խաչաձեւ Հղումներ  

Եգիպտոսի դիմացի անշեն վայրից մինչև Ակկարոնի սահմանները աջ կողմում. քանանացիներին են պատկանում փղշտացիների հինգ թագավորությունները՝ գազացիներինը, ազովտացիներինը, ասկաղովնացիներինը, գեթացիներինը, ակկարոնացիներինը, ինչպես նաև խևացիներինը


Քանի որ Գազան կհափշտակվի, և Ասկաղոնը կավերվի, Ազովտոսը միջօրեին կկործանվի, և Ակկարոնն արմատախիլ կարվի։


Կբնաջնջեմ բնակիչներին Ազովտից, և կվերացվի ցեղն Ասկաղոնից, իմ ձեռքը կտարածեմ Ակկարոնի դեմ, և կկորչեն այլազգիների մնացորդները»,- ասում է Տեր Տերը։


Պատուհասի վերացման համար այլազգիների ընծայած ոսկե հետույքներից մեկը Ազովտի համար էր, մեկը՝ Գազայի, մեկը՝ Ասկաղոնի, մեկը՝ Գեթի, մեկն էլ՝ Ակկարոնի համար.


Աստծու տապանակը ուղարկեցին Ասկաղոն։ Երբ Աստծու տապանակը մտավ Ասկաղոն, ասկաղոնացիները բողոք բարձրացրին՝ ասելով. «Իսրայելի Աստծու տապանակն ինչո՞ւ մեզ մոտ բերեցիք, որ մեզ և մեր ժողովրդին սպանեք»։


Սրանք են Իսմայելի որդիները և նրանց անուններն ըստ իրենց բնակավայրերի և իրենց վրանների, տասներկու իշխաններ՝ ըստ իրենց ցեղերի։


Կեիլան, Աքեզիբը, Մարեսան, Եղեմովմը՝ ինը քաղաքներ և նրանց ավանները։


Ակկարոնից մինչև Էմեն, Ասեդովթի բոլոր արվարձանները, նրանց ավաններն ու ագարակները,


Այնուհետև սահմանն Ակկարոնի հետևից կտրում անցնում է դեպի հյուսիս, հասնում է Սարքայովն, անցնում Բաաղ երկրի լեռան մոտով և հասնում մինչև Աբնեղ. սահմանը վերջանում է ծովակողմում։


Եղթեկովը, Բաաղովթը,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ