Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 13:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 Իսրայելի որդիները սրով սպանեցին նաև Բեովրի որդի Բաղաամ գուշակին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Իսրայելի որդիների կողմից սպանվածների մեջ էր նաև Բեորի որդի Բաղաամ գուշակը, որին նրանք սրով սպանեցին։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 13:22
10 Խաչաձեւ Հղումներ  

Մյուս սպանվածների հետ սպանեցին նաև մադիանացիների թագավորներ Եվինին, Սուրին, Րոկոմին, Ուրին և Ռոբոքին՝ Մադիամի հինգ թագավորներին։ Սպանվածների հետ սրախողխող արեցին նաև Բեովրի որդի Բաղաամին։


Բայց քո դեմ մի փոքր բան ունեմ ասելու. այն, որ քեզ մոտ կա վարդապետությունը Բաղաամի՝ այն մարդու, որ Բաղակին սովորեցրեց գայթակղեցնել Իսրայելի որդիներին, որպեսզի նրանք կուռքերին զոհված միս ուտեն և պոռնկանան։


Վա՜յ նրանց, ովքեր Կայենի ճանապարհով ընթացան և ըստ Բաաղամի մոլորության՝ սայթաքեցին՝ վարձի հետևից ընկնելով, և կորան Կորխի պես իրենց ըմբոստության պատճառով։


Մոլորվեցին՝ թողնելով ուղիղ ճանապարհը և ընթանալով Բեորի որդի Բաղաամի ճանապարհով, որ անիրավության վարձը սիրեց


Բաղաամը, տեսնելով, որ Տիրոջը հաճելի է Իսրայելին օրհնելը, այլևս հմայությունների չդիմեց, ինչպես սովոր էր, այլ երեսը դարձրեց դեպի անապատ։


Եվ բռնվեցին գազանն ու նրա հետ եղող սուտ մարգարեն, որ նրա առաջ հրաշքներ էր գործում, որոնցով մոլորեցնում էր նրանց, որոնց ստիպել էր առնել գազանի դրոշմը և երկրպագուներ էր դարձրել նրա արձանին։ Եվ նրանց երկուսին էլ ողջ-ողջ գցեցին ծծմբով այրվող կրակե լճի մեջ։


Հակոբի մեջ կախարդություն անող չկա, ոչ էլ Իսրայելի մեջ՝ մոգություն։ Ժամանակին թող հայտնվի Հակոբին ու Իսրայելին, ինչ որ Աստված կատարելու է։


Իսկ հիմա ահա գնում եմ իմ տեղը։ Արի՛ քեզ հայտնեմ, թե այդ ժողովուրդն առաջիկայում ի՛նչ է անելու քո ժողովրդին»։


Ռուբենի սահմանը եղավ Հորդանան գետը։ Այս է Ռուբենի որդիների ժառանգությունն ըստ իրենց տոհմերի, սրանք են նրանց քաղաքներն ու ավանները։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ