Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 9:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Այնժամ ես կհիշեմ իմ ուխտը, որ հաստատել եմ իմ ու ձեր միջև, ինչպես նաև շնչավոր բոլոր էակների միջև, և այլևս ջրհեղեղ չի լինի, որ կարողանա բոլոր էակներին ոչնչացնել։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Այն ժամանակ ես կհիշեմ իմ ուխտը, որ հաստատել եմ իմ ու ձեր միջև և ամեն մարմնից շնչավոր էակի միջև. և ջրերն այլևս հեղեղ չեն դառնա՝ կորստյան մատնելու համար որևէ էակի։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 9:15
14 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Տերը՝ Աստված, առավ անուշ հոտը, խորհեց և ասաց. «Այլևս երկիրը չեմ անիծի մարդկանց գործերի համար։ Քանի որ մարդկանց միտքը մանկուց շարունակ ձգտում է դեպի չարը, այլևս երբեք կենդանի ոչ մի էակի չեմ ոչնչացնի, ինչպես որ արեցի։


ինչպես նաև ձեզ հետ եղող կենդանի բոլոր էակների՝ թռչունների, անասունների, երկրի բոլոր գազանների, տապանից դուրս եկած երկրի բոլոր կենդանիների հետ։


Ես հաստատում եմ իմ ուխտը ձեզ հետ. այլևս ոչ մի էակ չի մեռնի ջրհեղեղից, երկիրը ոչնչացնող ջրհեղեղ չի լինի այլևս»։


Երբ երկրի վրա ամպեր կուտակեմ, իմ աղեղը թող երևա ամպերի մեջ։


և ասաց. «Տե՛ր, Աստվա՛ծ Իսրայելի, չկա քեզ նման Աստված վերևում՝ երկնքում, ու ներքևում՝ երկրի վրա. դու պահում ես ուխտը և ողորմածություն ցուցաբերում քո ծառայի նկատմամբ, որը սրտանց գնում է քո առջևից։


Եվ այժմ, Տե՛ր, Աստվա՛ծ մեր, հզոր և մեծ, ամենակալ և ահազդու, արդար և ճշմարիտ, պահի՛ր քո ուխտն ու ողորմությունը, նայի՛ր մեր տառապանքներին և նեղություններին, որով Ասորեստանի թագավորները տառապեցրին մեր թագավորներին ու իշխաններին, մեր քահանաներին ու մարգարեներին և մեր բոլոր հայրերին ու քո ժողովրդին և բռնացան մեզ վրա մինչև այսօր։


Երկու ակնաքարերը կզետեղես եփուդի երկու ուսերի վրա. այդ ակնաքարերը խորհրդանիշ են Իսրայելի որդիների։ Ահարոնը, ի հիշատակ նրանց, Աստծու առաջ իր երկու ուսերի վրա պետք է բարձրացնի Իսրայելի որդիների անունները։


Քո անվան համար մեղմի՛ր բարկությունդ, կորստյան մի՛ մատնիր քո փառքի աթոռը. հիշի՛ր, մի՛ խզիր քո ուխտը, որ կապել ես մեզ հետ։


Բայց ես ուխտս հիշելու եմ, որ քեզ հետ կապել էի մանկությանդ օրերին, և ինձ համար հավիտենական ուխտ եմ հաստատելու։


ողորմություն անելու համար մեր հայրերին և հիշելու իր սուրբ ուխտը.


Պետք է իմանաս, որ Տերը՝ քո Աստվածը, միակ ճշմարիտ Աստվածն է, հավատարիմ Աստված, որ պահում է ուխտը և ողորմում է իրեն սիրող և իր պատվիրանները պահող մարդկանց մինչև հազար սերունդ,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ