1 Հովսեփը, ընկնելով իր հոր դեմքին, լաց եղավ նրա վրա և համբուրեց նրան։
1 Հովսեփն ընկավ իր հոր երեսին, լաց եղավ նրա վրա և համբուրեց նրան։
Ես քեզ հետ կիջնեմ Եգիպտոս և վերջում քեզ դարձյալ հետ կբերեմ։ Եվ Հովսեփն իր ձեռքով կփակի քո աչքերը»։
Եղբայրնե՛ր, չեմ ուզում, որ անտեղյակ լինեք ննջեցյալների մասին, որպեսզի չտխրեք ուրիշների նման, որոնք որևէ հույս չունեն։
Հայրե՛ր, մի՛ զայրացրեք ձեր որդիներին, այլ նրանց մեծացրե՛ք Տիրոջ դաստիարակությամբ և կրթությամբ։
Աստվածավախ մարդիկ Ստեփանոսին թաղեցին և նրա վրա մեծ ողբ արեցին։
Եղիսեեն ծանր հիվանդացավ, որից և մեռավ։ Իսրայելի արքա Հովասը մինչ այդ եկել էր նրա մոտ, լաց եղել նրա առջև՝ ասելով. «Հա՜յր, հա՜յր, դու Իսրայելի մարտակառքն էիր և նրա հեծելազորը»։
Նա մահացավ Արբոկ քաղաքում, որ ձորում է. դա Քեբրոնն է, որ գտնվում է քանանացիների երկրում։ Աբրահամը եկավ, որ ողբա ու սգա Սառայի մահը։
Հակոբը դադարեց իր որդիներին պատվիրան տալուց, ոտքերը բարձրացրեց, դրեց մահճին, հոգին ավանդեց և միացավ իր նախնիներին։
Ապա Հովսեփը հրամայեց իր բժիշկ ծառաներին զմռսել իր հորը, և նրանք զմռսեցին Իսրայելին։