Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 5:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Սեթին ծնելուց հետո Ադամն ապրեց ևս 700 [𝕸 800] տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Սեթի ծնվելուց հետո Ադամի օրերը ութ հարյուր տարի եղան, և տղաներ ու աղջիկներ ծնեց։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 5:4
17 Խաչաձեւ Հղումներ  

Նոյին ծնելուց հետո Ղամեքն ապրեց ևս 565 [𝕸 595] տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր։


Ղամեքին ծնելուց հետո Մաթուսաղան ապրեց ևս 782 տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր։


Ենովքը Մաթուսաղային ծնելուց հետո աստվածահաճո կյանքով ապրեց ևս 200 [𝕸 300] տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր։


Ենովքին ծնելուց հետո Հարեդն ապրեց ևս 800 տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր։


Մաղաղայելին ծնելուց հետո Կայնանն ապրեց ևս 740 [𝕸 840] տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր։


Կայնանին ծնելուց հետո Ենովսն ապրեց ևս 715 [𝕸 815] տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր։


Ենովսին ծնելուց հետո Սեթն ապրեց ևս 707 [𝕸 807] տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր։


Որ մարդկանց որդիները ճանաչեն քո զորությունը, Քո արքայական մեծ վայելչության փառքերը։


Քո կինը վայելուչ այգու պես է քո տան անկյունում, Քո որդիները՝ նորատունկ ձիթենիների պես՝ քո սեղանի շուրջը։


Արփաքսադը հարյուր երեսունհինգ տարեկան հասակում ծնեց Սաղային։


Իսկ դուք աճե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը, բազմացե՛ք նրա վրա»։


Աստված օրհնեց Նոյին ու նրա որդիներին և նրանց ասաց. «Աճե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը և տիրե՛ք դրան։


Եվ օրհնեց նրանց Աստված՝ ասելով. «Աճե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը, տիրե՛ք դրան, իշխե՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, բոլոր կենդանիների և ողջ երկրի, ինչպես նաև երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»։


Ադամը 230 [𝕸 130] տարի ապրելուց հետո որդի ծնեց ըստ իր կերպարանքի ու ըստ իր պատկերի և նրան անվանեց Սեթ։


Ադամի ապրած բոլոր տարիների թիվը եղավ 930 տարի, և մեռավ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ