Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 49:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

31 Այնտեղ են թաղել Աբրահամին ու նրա կնոջը՝ Սառային։ Այնտեղ են թաղել Իսահակին ու նրա կնոջը՝ Ռեբեկային։ Այնտեղ թաղեցի Լիային.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

31 Այնտեղ թաղեցին Աբրահամին ու նրա կնոջը՝ Սառային. այնտեղ թաղեցին Իսահակին ու նրա կնոջը՝ Ռեբեկային. և ես էլ այնտեղ թաղեցի Լիային։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 49:31
10 Խաչաձեւ Հղումներ  

Իսահակը տկարանալով մեռավ խոր ծերության մեջ և միացավ իր նախնիներին։ Նրան թաղեցին իր որդիները՝ Եսավն ու Հակոբը։


Նրա որդիները՝ Իսահակն ու Իսմայելը, նրան թաղեցին քետացի Սահառի որդի Եփրոնի ագարակի զույգ քարայրում՝ Մամբրեի կաղնու դիմաց,


Նրանց մարմինները փոխադրվեցին Սյուքեմ և դրվեցին այն քարայրի մեջ, որն Աբրահամն արծաթադրամով գնել էր Եմորի որդիներից Սյուքեմում։


Նրան բերեցին քանանացիների երկիրը և թաղեցին Մամբրեի կաղնու դիմաց՝ զույգ քարայրում, որ Աբրահամը գնել էր քետացի Եփրոնից՝ իբրև սեփական շիրմավայր։


Թող ննջեմ իմ հայրերի հետ. ինձ թող տանեն Եգիպտոսից ու թաղեն նրանց գերեզմանում»։ Հովսեփն ասաց. «Քո խոսքի համաձայն կանեմ»։


Աբրահամը վեր կացավ իր ննջեցյալի մոտից և դիմելով Քետի որդիներին՝ ասաց.


այն ագարակում և նրա մեջ գտնվող այն քարայրում, որն իբրև կալվածք գնվեց Քետի որդիներից»։


այսինքն՝ այն ագարակում ու քարայրում, որ Աբրահամը գնել էր Քետի որդիներից։ Այնտեղ թաղեցին Աբրահամին, որտեղ և նրա կին Սառան էր թաղված։


Լաբանը երկու դուստր ուներ. ավագի անունը Լիա էր, կրտսերինը՝ Ռաքել։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ