Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 47:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

27 Իսրայելը բնակվեց եգիպտացիների երկրում՝ Գեսեմում։ Նրանք այնտեղ կալվածքներ ստացան, խիստ աճեցին ու բազմացան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

27 Այսպես Իսրայելը բնակվում էր Եգիպտոսի երկրում՝ Գեսեմի երկրում։ Այնտեղ կալվածքներ ստացան, աճեցին և շատ բազմացան։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 47:27
19 Խաչաձեւ Հղումներ  

Աստված ասաց. «Ես քո հայրերի Աստվածն եմ։ Մի՛ վախեցիր Եգիպտոս իջնելուց, որովհետև այնտեղ քեզ մեծ ազգ եմ դարձնելու։


Իսրայելի որդիներն աճեցին ու բազմացան, բազմամարդ դարձան ու շատ հզորացան։ Երկիրը նրանցով լցվեց։


Երբ մոտեցավ ավետյաց ժամանակը, որ Աստված խոստացել էր Աբրահամին, Եգիպտոսում ժողովուրդը աճեց և բազմացավ,


Կազդարարեմ նրանց և կընդունեմ նրանց, քանի որ կփրկեմ նրանց, և կբազմանան, ինչպես որ բազմաթիվ էին։


Անարգեցին ցանկալի երկիրը Եվ նրա խոսքին չհավատացին,


Պատասխան տալով՝ կասես Տիրոջ՝ քո Աստծու առջև. “Իմ հայրը թողեց Ասորիքն ու իջավ Եգիպտոս, այնտեղ պանդուխտ գնաց սակավաթիվ մարդկանցով, բայց այնտեղ մեծ ազգ դարձավ, խիստ բազմացավ։


Քո ժառանգները բազմանալու են երկնքի աստղերի չափ, այս ամբողջ երկիրը տալու եմ քո զավակներին, և նրանց միջոցով են օրհնվելու երկրի բոլոր ազգերը,


Նրանց որդիներին բազմացրիր երկնքի աստղերի չափ և բերեցիր նրանց այն երկիրը, որ խոստացել էիր իրենց հայրերին, և ժառանգեցին այն։


Քո նախնիները յոթանասուն հոգով իջան Եգիպտոս, իսկ հիմա Տերը՝ քո Աստվածը, քեզ երկնքի աստղերի չափ բազմամարդ դարձրեց»։


Բայց որչափ ճնշում էին նրանց, այնքան ավելի էին բազմանում ու հույժ զորանում, և եգիպտացիներն ատում էին Իսրայելի որդիներին։


Քո սերունդը երկրի ավազի չափ է լինելու, տարածվելու է դեպի ծովակողմ, դեպի արևելք, դեպի հյուսիս ու դեպի հարավ։ Քո և քո սերունդների շնորհիվ օրհնվելու են երկրի բոլոր ազգերը։


Քեզ շատ եմ աճեցնելու, քեզնից ազգեր եմ հանելու, քեզնից թագավորներ են ծնվելու։


Քո սերունդներին պիտի բազմացնեմ երկրի ավազի չափ. եթե որևէ մեկն ի վիճակի լինի հաշվելու երկրի ավազը, ապա քո սերունդներն էլ կհաշվվեն։


Աղավնին, ոտքը դնելու տեղ չգտնելով, վերադարձավ նրա մոտ՝ տապան, որովհետև երկրի ողջ տարածքը դեռ ծածկված էր ջրով։ Նոյը երկարեց ձեռքը, բռնեց նրան և ներս առավ իր մոտ՝ տապան։


և արձակեց մի ագռավ, որը գնաց, բայց չվերադարձավ, անգամ երբ ջուրը ցամաքեց երկրի վրայից։


Բնակվե՛ք մեզ հետ։ Ահա այս ընդարձակ երկիրը ձեր առջևում է. բնակվե՛ք, օգտվե՛ք դրանից և կալվածքնե՛ր ձեռք բերեք»։


Աստված նրան ասաց. «Ես եմ քո Ամենակալ Աստվածը. աճի՛ր և բազմացի՛ր։ Ազգեր ու ազգերի բազմություններ պիտի ծնվեն քեզնից, և թագավորներ պիտի ելնեն քեզնից։


Հովսեփն իր հորն ու եղբայրներին բնակեցրեց եգիպտացիների երկրի բարեբեր մի շրջանում՝ Ռամեսեի երկրում, ինչպես հրամայել էր փարավոնը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ