Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 47:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

25 Նրանք ասացին. «Մեզ փրկեցիր. շնորհ գտանք մեր տիրոջ առաջ, ուստի թող լինենք փարավոնի ծառաները»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

25 Նրանք ասացին. «Մեր կյանքերը փրկեցիր. թող շնորհ գտնենք մեր տիրոջ առաջ և ստրուկներ լինենք փարավոնին»։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 47:25
11 Խաչաձեւ Հղումներ  

ու ասաց. «Տե՛ր, եթե շնորհ գտա քո առաջ, քո ծառային մի՛ անտեսիր,


Ձեռք բերեցի արջառներ, ոչխարներ, էշեր, ծառաներ ու աղախիններ։ Հիմա լուր եմ ուղարկում իմ տեր Եսավին, որ քո ծառան շնորհ գտնի քո առաջ”»։


Եսավը հարցրեց. «Քեզ մոտ թողնե՞մ ինձ հետ եղած մարդկանց մի մասին»։ Նա պատասխանեց. «Ի՞նչ կարիք կա։ Բավական է, որ շնորհ գտա քո առաջ, տե՛ր»։


Եվ փարավոնը Հովսեփի անունը դրեց Փսոմփթոմփանե [Երկրի փրկիչը] և Արեգ քաղաքի քուրմ Պետափրեսի դուստր Ասանեթին կնության տվեց նրան, ապա Հովսեփը դուրս եկավ փարավոնի առջևից։


Երբ բերքը ստանաք, մեկ հինգերորդ մասը կտաք փարավոնին, իսկ չորս հինգերորդը թող ձերը լինի իբրև հողի սերմացու և սնունդ՝ ձեզ, ձեր ընտանիքի բոլոր անդամների ու ձեր երեխաների համար»։


Հովսեփը նրանց համար օրենք սահմանեց, որ մինչև այսօր էլ գործում է եգիպտացիների երկրում. բերքի մեկ հինգերորդ մասը տուրք տալ փարավոնին, բացի քրմական հողերից, որոնք փարավոնին չէին պատկանում։


Դուք մտածեցիք ինձ չարիք պատճառել, բայց Աստված որոշեց ինձ բարիք անել, ինչպես որ եղավ այժմ, որովհետև մարդկանց մեծ բազմություն կերակրեցի»։


Բոլոր անասուններից, բոլոր գազաններից ու ընդհանրապես մարմնավոր բոլոր էակներից զույգ-զույգ կմտցնես տապան, որպեսզի քեզ հետ ողջ մնան։ Դրանք թող արու և էգ լինեն։


Հռութն ասաց. «Տե՛ր իմ, քո առաջ շնորհ գտա, քանի որ մխիթարեցիր ինձ և քո աղախնի սրտից խոսեցիր. ես էլ քո աղախիններից մեկը թող լինեմ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ