Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 46:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Հակոբն ու նրա ժառանգները, վերցնելով իրենց ունեցվածքն ու քանանացիների երկրում ձեռք բերած ամեն ինչ, իջան Եգիպտոս։ Հակոբը Եգիպտոս բերեց իր ողջ սերնդին՝

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Եվ վերցրին իրենց անասունները և իրենց ունեցվածքը, որ ստացել էին Քանանի երկրում։ Հակոբը և իր ամբողջ սերունդն իր հետ եկան Եգիպտոս.

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 46:6
10 Խաչաձեւ Հղումներ  

Հակոբը Եգիպտոս իջավ, որտեղ և վախճանվեցին ինքն ու մեր հայրերը։


Այսպես է ասում Տերը. «Իմ ժողովուրդը նախ եգիպտացիների երկիրն իջավ, որպեսզի իբրև նժդեհ ապրի այնտեղ, ապա բռնությամբ Ասորեստան քշվեց։


Եվ կկործաներ նրանց, եթե ընտրյալ Մովսեսը Նրանց առջև չլիներ։ Դարձավ Տիրոջը և անցկացրեց նրա բարկությունը, Որ նրանք չկոտորվեն։


Իսկ Իսահակին տվեցի Հակոբին և Եսավին, Եսավին որպես ժառանգություն տվեցի Սեիր լեռը։ Հակոբը և նրա որդիներն իջան Եգիպտոս և այնտեղ մեծ, բազմամարդ ու հզոր ազգ դարձան։ Եգիպտացիները նրանց չարչարեցին,


Պատասխան տալով՝ կասես Տիրոջ՝ քո Աստծու առջև. “Իմ հայրը թողեց Ասորիքն ու իջավ Եգիպտոս, այնտեղ պանդուխտ գնաց սակավաթիվ մարդկանցով, բայց այնտեղ մեծ ազգ դարձավ, խիստ բազմացավ։


Երբ Հակոբն ու նրա որդիները Եգիպտոս մտան, և Եգիպտոսը ճնշեց նրանց, մեր հայրերն աղաղակեցին Տիրոջը, և Տերն առաքեց Մովսեսին ու Ահարոնին, մեր հայրերին հանեց Եգիպտոսից ու բնակեցրեց այս վայրում։


Քո նախնիները յոթանասուն հոգով իջան Եգիպտոս, իսկ հիմա Տերը՝ քո Աստվածը, քեզ երկնքի աստղերի չափ բազմամարդ դարձրեց»։


թե ինչպես մեր հայրերը գնացին Եգիպտոս, որտեղ պանդուխտ եղանք երկար ժամանակ, թե եգիպտացիներն ինչքան չարչարեցին մեզ ու մեր հայրերին։


Աբրամին ասվեց. «Լա՛վ իմացիր, որ քո հետնորդները պանդուխտ են լինելու օտար երկրում։ Նրանց կծառայեցնեն, կչարչարեն, կտանջեն չորս հարյուր տարի,


իր որդիներին ու որդիների որդիներին, իր դուստրերին ու դուստրերի դուստրերին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ