Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 46:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Եվ Հակոբը Երդման ջրհորից մեկնեց։ Իսրայելի որդիներն իրենց հորը՝ Հակոբին, իրենց կահ-կարասին ու կանանց տեղավորեցին այն սայլերի վրա, որ ուղարկել էր Հովսեփը՝ նրան բերելու համար։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Հակոբը դուրս ելավ Բերսաբեեից։ Իսրայելի որդիներն իրենց հայր Հակոբին, իրենց երեխաներին և իրենց կանանց տարան այն կառքերով, որ փարավոնն ուղարկել էր նրանց տանելու համար։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 46:5
9 Խաչաձեւ Հղումներ  

Այդպես էլ արեցին Իսրայելի որդիները։ Հովսեփը փարավոն արքայի կարգադրության համաձայն նրանց սայլեր ու ճանապարհի պաշար տվեց։


Դու այսպիսի կարգադրություն կանես. “Եգիպտացիների երկրից վերցրե՛ք սայլեր ձեր մանուկների և կանանց համար և ձեր հորը վերցնելով՝ բերե՛ք այստեղ։


Նրանք իրենց հորը հաղորդեցին այն ամենը, ինչ ասել էր Հովսեփը։ Եվ երբ տեսավ այն սայլերը, որ Հովսեփն էր ուղարկել՝ իրեն տանելու համար, Հակոբի՝ նրանց հոր հոգին վերակենդանացավ։


Մեր անասուններն էլ մեզ հետ պիտի գնան. մենք մի կճղակ անգամ չենք թողնելու այստեղ, որովհետև Տիրոջը՝ մեր Աստծուն, դրանցից պիտի զոհ մատուցենք։ Մինչև մեր այնտեղ հասնելը մենք դեռ չգիտենք, թե ի՛նչ պիտի զոհաբերենք Տիրոջը՝ մեր Աստծուն»։


Փարավոնը կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց նրանց. «Գնացեք պաշտե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն, բայց ձեր արջառն ու ոչխարը թողե՛ք այստեղ, իսկ մնացածը թող գա ձեզ հետ»։


Հակոբը Եգիպտոս իջավ, որտեղ և վախճանվեցին ինքն ու մեր հայրերը։


Աբրահամը առավոտյան վեր կացավ, հաց ու մի տիկ ջուր վերցրեց, տվեց Ագարին, մանկանը դրեց նրա ուսերին և արձակեց նրան։ Հեռանալով՝ Ագարը մոլորված շրջում էր անապատում՝ Երդման ջրհորի [𝕸 Բեեր-Շավա] մոտակայքում։


Երբ Հակոբն ու նրա որդիները Եգիպտոս մտան, և Եգիպտոսը ճնշեց նրանց, մեր հայրերն աղաղակեցին Տիրոջը, և Տերն առաքեց Մովսեսին ու Ահարոնին, մեր հայրերին հանեց Եգիպտոսից ու բնակեցրեց այս վայրում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ