Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 46:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

32 Նրանք հովիվներ են։ Եվ քանի որ անասնապահությամբ են զբաղվում, իրենց հետ բերել են իրենց անասունները, արջառներն ու ողջ ունեցվածքը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

32 Այդ մարդիկ հովիվներ են, որովհետև խաշնարած են, և իրենց հոտերը, արջառները և իրենց ողջ ունեցվածքը բերել են”։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 46:32
17 Խաչաձեւ Հղումներ  

Փարավոնը հարցրեց Հովսեփի եղբայրներին. «Ի՞նչ գործ եք անում»։ Նրանք պատասխանեցին փարավոնին. «Քո ծառաները՝ թե՛ մենք, թե՛ մեր հայրերը, ոչխարների հովիվներ ենք»։


Եվ կասի. «Ես մարգարե չեմ, այլ հողագործ մարդ եմ. ինձ մարդ ծնեց իմ մանկությունից»։


Հովվի նման հովվելու է իր հոտերը, իր բազկով հավաքելու է գառներին, նրանց կրելու է իր ծոցում, մխիթարիչ է լինելու հղիներին»։


Քիրամը ծովի նավարկության հմուտ նավորդներ ուղարկեց. սրանք, Սողոմոնի ծառաների հետ այդ նավերով


Դավիթը Սավուղի մոտից վերադարձավ, որ Բեթղեհեմում իր հոր ոչխարներն արածեցնի։


Մովսեսն արածեցնում էր իր աներոջ՝ Հոթորի՝ մադիանացիների քրմի հոտերը։ Մի օր նա հոտերը տարավ անապատի միջով ու եկավ Աստծու լեռը՝ Քորեբ։


կասեք՝ “Մենք՝ քո ծառաները, մանուկ հասակից մինչև այժմ անասնապահությամբ ենք զբաղվում՝ և՛ մենք, և՛ մեր հայրերը”, որպեսզի նա ձեզ թույլ տա բնակվել Գեսեմ երկրում, քանի որ եգիպտացիների համար ոչխարների ամեն մի հովիվ գարշելի է»։


Դու կբնակվես Արաբիայի Գեսեմ երկրում և ինձ մոտ կլինես դու, քո որդիները, քո որդիների որդիները՝ քո ոչխարներով ու արջառներով, ամբողջ ունեցվածքով։


ԱՀԱ ՀԱԿՈԲԻ ԵՎ ՆՐԱ ՍԵՐՆԴԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ։ Երբ Հովսեփը տասնյոթ տարեկան պատանի էր, իր եղբայրների հետ ոչխար էր արածեցնում, իբրև իր հոր կանանց՝ Բալլայի և Զելփայի որդիների օգնական։ Նրա եղբայրներն իրենց հայր Իսրայելի մոտ չարախոսում էին Հովսեփի մասին։


հավաքեց իր ողջ ունեցվածքն ու հարստությունը, որ կուտակել էր Ասորիների Միջագետքում, որպեսզի գնա իր հոր՝ Իսահակի մոտ՝ քանանացիների երկիրը։


Նոյը հողագործ էր և հողը մշակելով՝ խաղողի այգի տնկեց։


Հետո դարձյալ ծնեց. նրա եղբայր Աբելին։ Աբելը խաշնարած դարձավ, իսկ Կայենը՝ հողագործ։


Սամուելը Հեսսեին ասաց. «Այսքա՞ն են քո որդիները»։ Հեսսեն ասաց. «Մի փոքրիկ տղա էլ ունեմ, որ ոչխարներն է արածեցնում»։ Սամուելն ասաց Հեսսեին. «Մա՛րդ ուղարկիր ու բերե՛լ տուր նրան, մենք սեղան չենք նստի, մինչև նա այստեղ չգա»։


Հովսեփն ասաց իր եղբայրներին ու իր հոր ընտանիքին. «Գնամ հայտնեմ փարավոնին, որ իմ եղբայրներն ու հորս ընտանիքը, որ քանանացիների երկրում էին, եկել են ինձ մոտ։


Արդ, եթե փարավոնը կանչի ձեզ ու հարցնի՝ “Ի՞նչ է ձեր գործը”,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ