Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 45:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Արդ, ոչ թե դուք եք ինձ ուղարկել այստեղ, այլ Աստված։ Նա ինձ դարձրեց փարավոնի խորհրդական, նրա ողջ տան խնամակալ և եգիպտացիների ողջ երկրի կառավարիչ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Արդ, ոչ թե դուք ուղարկեցիք ինձ այստեղ, այլ՝ Աստված։ Նա ինձ դարձրեց փարավոնի հայր, նրա ողջ տան տեր և Եգիպտոսի ամբողջ երկրի իշխան։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 45:8
11 Խաչաձեւ Հղումներ  

Պատմեցին նրան և ասացին. «Քո որդին՝ Հովսեփը, կենդանի է. նա է եգիպտացիների ողջ երկրի կառավարիչը»։ Հակոբը շփոթվեց, որովհետև չէր հավատում նրանց։


Բայց դուք մի՛ տրտմեք, մի՛ նեղվեք, որ ինձ վաճառել եք, որովհետև Աստված փրկության համար է ինձ այստեղ ուղարկել ձեզնից առաջ։


ու խեղճերին՝ հայր։ Դատ էի անում նրան, ում բնավ չէի ճանաչում։


նրան պիտի հագցնեմ քո պատմուճանը, նրան պիտի տամ քո պսակն իր ճոխությամբ, քո հազարապետությունը նրա ձեռքը պիտի տամ, և նա հայր թող դառնա Երուսաղեմի ու Հուդայի բնակիչների համար։


Ոչ թե դուք ընտրեցիք ինձ, այլ ես ընտրեցի ձեզ և կարգեցի ձեզ, որ դուք գնաք ու պտղաբեր լինեք, և ձեր պտուղը մնա, որպեսզի ինչ էլ որ իմ անունով Հորից խնդրեք, տա ձեզ։


Հիսուսը պատասխանեց. «Դու ինձ վրա ոչ մի իշխանություն էլ չէիր ունենա, եթե քեզ ի վերուստ տրված չլիներ. դրա համար էլ ինձ քո ձեռքը մատնողն ավելի մեծ մեղք գործեց»։


Հետևաբար, կախում չունի նրանից, ով ուզում է, ոչ էլ նրանից, ով ճիգ է թափում, այլ Աստծուց, որ ողորմում է։


Եվ թերևս այն բանի համար նա միառժամանակ հեռացավ, որպեսզի ընդմիշտ ունենաս նրան,


Միքան նրան ասաց. «Մնա՛ ինձ մոտ, ինձ համար հայր և քահանա՛ եղիր, և ես քեզ ամեն օր [𝕸 տարի] տասը արծաթ, մի զույգ զգեստ և ռոճիկ կտամ, որով կապրես»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ