Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 44:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

30 Արդ, եթե մենք գնանք քո ծառայի՝ մեր հոր մոտ, և պատանին, որի կյանքից կախված է մեր հոր կյանքը, մեզ հետ չլինի,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

30 Արդ, եթե գնամ քո ծառայի՝ իմ հոր մոտ, և մեզ հետ չլինի երեխան, որի հոգուն այնպես կապված է նրա հոգին,

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 44:30
8 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ Հովսեփն ասաց. «Քա՛վ լիցի, ես այդպիսի բան չեմ անի։ Այն մարդը, որի մոտ գտնվել է սկիհը, նա՛ թող լինի իմ ծառան, իսկ դուք հանգիստ գնացե՛ք ձեր հոր մոտ»։


Եվ մենք պատասխանեցինք մեր տիրոջը. “Ունենք տարիքն առած հայր և մի կրտսեր եղբայր, որին նա ունեցել է ծեր տարիքում։ Նրա եղբայրը մեռավ, և միայն նա մնաց իր մոր որդին, և հայրը սիրում է նրան”։


Մենք ասացինք մեր տիրոջը. “Տղան չի կարող բաժանվել իր հորից, որովհետև եթե բաժանվի իր հորից, հայրը կմեռնի”։


և տեսնի, որ տղան մեզ հետ չէ, կմեռնի, որով մենք՝ քո ծառաները, մեր հորը՝ քո ծառային, ծեր հասակում վշտահար գերեզման կիջեցնենք։


Որովհետև ինչպե՞ս կարող եմ իմ հորը ներկայանալ, եթե այս պատանին մեզ հետ չլինի։ Թող ես չտեսնեմ այն դժբախտությունը, որ հորս է վիճակվելու»։


Երբ Դավիթը Սավուղի հետ խոսակցությունը վերջացրեց, Հովնաթանը հոգով կապվեց Դավթին։ Հովնաթանը նրան իր անձի պես սիրեց։


Եթե որևէ մեկը քո դեմ դուրս գա քեզ հալածելու և քո կյանքն ուզենա խլել, իմ տիրոջ հոգին թող Տիրոջ՝ Աստծու կենաց ծրարի մեջ ծրարվի, իսկ քո թշնամիների հոգիները որպես պարսաքարեր արձակվեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ