Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 44:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Եվ մենք պատասխանեցինք մեր տիրոջը. “Ունենք տարիքն առած հայր և մի կրտսեր եղբայր, որին նա ունեցել է ծեր տարիքում։ Նրա եղբայրը մեռավ, և միայն նա մնաց իր մոր որդին, և հայրը սիրում է նրան”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Եվ մենք պատասխանեցինք մեր տիրոջը, թե՝ “Ունենք մի ծեր հայր և նրա ծերության մի կրտսեր որդի։ Նրա եղբայրը մեռած է, և միայն նա է մնացել իր մորից, և հայրը սիրում է նրան”։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 44:20
12 Խաչաձեւ Հղումներ  

Հոգին ավանդելիս, քանի որ մեռնում էր, նա որդու անունը դրեց Իմ վշտի որդի, սակայն հայրը նրան կոչեց Բենիամին։


Եվ միմյանց ասացին. «Ահա երազատեսը գալիս է։


Բայց Իսրայելը Հովսեփին ավելի շատ էր սիրում, քան մյուս բոլոր որդիներին, որովհետև իր ծերության ժամանակ էր ծնվել, և նրա համար մի ծաղկյա պատմուճան պատրաստեց։


Նրանք պատասխանեցին. «Մենք՝ քո ծառաները, տասներկու եղբայրներ ենք, մի մարդու որդիներ՝ քանանացիների երկրից։ Մեր կրտսեր եղբայրն իր հոր մոտ է, իսկ մյուսն այլևս չկա»։


Նրանց հայրը՝ Հակոբը, ասաց նրանց. «Ինձ անորդի եք դարձնում։ Հովսեփը չկա, Շմավոնը չկա, հիմա էլ Բենիամինի՞ն եք վերցնելու։ Այս ամենը ի՞նձ պիտի պատահեր»։


Հակոբն ասաց. «Իմ որդին ձեզ հետ չի իջնի, որովհետև սրա եղբայրը մեռավ, և միայն սա է մնացել։ Եթե հանկարծ սրան մի փորձանք պատահի ճանապարհին, որ պիտի գնաք, ապա դուք ինձ վշտով այս ծեր հասակում գերեզման կիջեցնեք»։


Բենիամինի որդիները՝ Բաղան, Բոքորն ու Ասբեեն։ Բաղայի որդիները՝ Գեերան, Նեեմանը, Անաքիսը, Ռովսը, Մամփիմն ու Ոփիմինը։ Իսկ Գեերան ծնեց Արադին։


Հուդա՛, քո եղբայրները կօրհնեն քեզ. քո թշնամիներին փախուստի կմատնես, քո հոր որդիները քո առաջ գլուխ կխոնարհեն։


Երբ քաղաքի դարպասին մոտեցավ, ահա դուրս էր բերվում մի մեռել, միակ որդին իր մոր, որ այրի մի կին էր, և քաղաքից բազում ժողովուրդ նրա հետ էր։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ