Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 42:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Հակոբը Հովսեփի եղբայր Բենիամինին չթողեց, որ իր եղբայրների հետ գնա, քանզի մտածեց. «Գուցե նրան փորձանք պատահի»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Բայց Հակոբը Հովսեփի եղբայր Բենիամինին չուղարկեց նրանց հետ, որովհետև ասում էր. «Միգուցե փորձանք պատահի նրան»։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 42:4
11 Խաչաձեւ Հղումներ  

Հակոբն ասաց. «Իմ որդին ձեզ հետ չի իջնի, որովհետև սրա եղբայրը մեռավ, և միայն սա է մնացել։ Եթե հանկարծ սրան մի փորձանք պատահի ճանապարհին, որ պիտի գնաք, ապա դուք ինձ վշտով այս ծեր հասակում գերեզման կիջեցնեք»։


Հովսեփը բարձրացրեց իր աչքերը և տեսնելով իր համամայր եղբայր Բենիամինին՝ հարցրեց. «Սա՞ է ձեր կրտսեր եղբայրը, որին պիտի բերեիք ինձ մոտ»։ Եվ ասաց. «Աստված թող ողորմի քեզ, որդյա՛կ»։


Եվ իմ Աստվածը թող այնպես անի, որ շնորհ գտնեք այդ մարդու մոտ, և նա ձեզ հետ արձակի ձեր մյուս եղբորն ու Բենիամինին։ Իսկ ես եթե անզավակ պիտի մնամ, թող անզավակ մնամ»։


Այնուհետև ասացին. «Եկեք մեզ համար մի քաղաք կառուցենք և մի աշտարակ, որի գագաթը հասնի մինչև երկինք, և մեզ համար անուն ստեղծենք ողջ երկրի վրա սփռվելուց առաջ»։


Տերը՝ Աստված, ասաց. «Ահա Ադամը եղավ իբրև մեկը մեզանից՝ ճանաչելով բարին և չարը։ Արդ, միգուցե երկարի ձեռքը և պոկի կենաց ծառից, ուտի և ապրի հավիտյան»։


Ռաքելի որդիներն էին Հովսեփն ու Բենիամինը։


Հովսեփի տասը եղբայրներն իջան Եգիպտոս՝ ցորեն գնելու։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ