Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 41:54 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

54 և վրա հասան սովի յոթ տարիները, ինչպես ասել էր Հովսեփը։ Եվ ողջ աշխարհում սով եղավ, սակայն եգիպտացիների երկրում հաց կար։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

54 Երբ Հովսեփի ասածի պես եկան սովի յոթ տարիները, բոլոր երկրներում սով եղավ, բայց Եգիպտոսի երկրում հաց կար։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 41:54
13 Խաչաձեւ Հղումներ  

Եվ ամբողջ Եգիպտոսում ու Քանանում սով սկսվեց։ Մեծ նեղություն կար, և մեր հայրերն ուտելիք չէին գտնում։


Բանակատեղիում բարկացրին Մովսեսին Եվ Ահարոնին՝ Տիրոջ նվիրյալին։


Ես պարենով կապահովեմ քեզ այնտեղ, որովհետև դեռ հինգ տարի ևս սով է լինելու, որպեսզի չկոտորվեք դու, քո որդիները, և չոչնչանա քո ամբողջ ունեցվածքը”։


Դրանց կհաջորդեն սովի յոթ տարիներ, կմոռացվի երկրում եղած բերքի առատությունը, և սովը կարող է երկիրը ոչնչացնել։


Պարենն սպառվել էր ողջ երկրում, քանի որ սովը խիստ սաստկացել էր։ Սովից հյուծվեցին եգիպտացիների երկիրն ու քանանացիների երկիրը։


Սովն ավելի ու ավելի էր սաստկանում երկրում։


Լսեցի, որ Եգիպտոսում ցորեն կա։ Իջե՛ք այնտեղ և մեզ համար պարե՛ն գնեք, որ ապրենք և սովամահ չլինենք»։


Դրանցից հետո ելած տգեղ ու վտիտ յոթ երինջները նույնպես յոթ տարի են նշանակում, ինչպես նաև չորուկ ու խորշակահար յոթ հասկերը, որոնք ազդարարում են, որ յոթ տարի սով է լինելու։


Անցան եգիպտացիների երկրի առատության յոթ տարիները,


Եղիսեեն, խոսելով այն կնոջ հետ, որի որդուն կենդանացրել էր, ասաց. «Վե՛ր կացեք ու գնացե՛ք դու և քո տնեցիները, պանդո՛ւխտ եղեք այնտեղ, որտեղ կարող եք ապրել, քանզի Տերը սով է ուղարկելու երկրի վրա. դա արդեն եկել է և յոթ տարի է տևելու երկրի վրա»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ