Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 41:34 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

34 Թող փարավոնը երկրի վրա վերակացուներ նշանակի, որ եգիպտացիների երկրի առատության յոթ տարիների ընթացքում բերքի մեկ հինգերորդ մասն ամբարեն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

34 Թող փարավոնն այսպես անի. երկրի վրա գործակալներ նշանակի, որպեսզի Եգիպտոսի երկրի առատության յոթ տարիներին վերցվի բերքի մեկ հինգերորդ մասը։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 41:34
14 Խաչաձեւ Հղումներ  

Եվ իր տիրոջ պարտապաններից յուրաքանչյուրին մեկ առ մեկ իր մոտ կանչելով՝ առաջինին ասաց. “Իմ տիրոջն ինչքա՞ն պարտք ունես”։


Խորագետը խուսափում է գալիք չարից, իսկ անզգամներն ընդառաջ են ելնում և տուժում։


Չարագործին տեսնելով պատժված՝ իմաստունը հաստատությամբ է խրատում իր անձը, իսկ անմիտները, նրանց մոտով անցնելով, ավելի են վնասվում։


Տերը մոտ է նրանց, ովքեր սրտամաշ են, Եվ հոգով խոնարհներին փրկում է։


Սովի ժամանակ քեզ մահից է փրկելու, պատերազմի ժամանակ կապանքներից է ազատելու քեզ։


Զեքրիի որդի Հովեսը առաջնորդ և վերակացու էր նրանց վրա, իսկ Ասանի որդի Հուդան երկրորդն էր քաղաքի կառավարման մեջ։


Այդ մարդիկ հավատարմորեն կատարեցին գործը։ Նրանց հսկելու համար վերակացուներ էին կարգված Մերարիի որդիներից ղևտացիներ Հեթն ու Աբդիան և Կահաթի որդիներից Զաքարիան ու Մեսոլամը։ Մյուս բոլոր ղևտացիները, որոնք բոլորն էլ նվագարանների հմուտ նվագողներ էին,


Մովսեսը բարկացավ զորահրամանատարների՝ ռազմադաշտից վերադարձած հազարապետների ու հարյուրապետների վրա՝


Արդ, ուրեմն, գտի՛ր խոհեմ ու իմաստուն մի մարդու և նրան կառավարի՛չ կարգիր եգիպտացիների երկրի վրա։


Նրանք թող տնտեսեն առաջին յոթ առատ տարիների պարենը, ցորենը թող ամբարվի փարավոնի հսկողության տակ, և բերքը քաղաքներում թող պահվի։


Երբ բերքը ստանաք, մեկ հինգերորդ մասը կտաք փարավոնին, իսկ չորս հինգերորդը թող ձերը լինի իբրև հողի սերմացու և սնունդ՝ ձեզ, ձեր ընտանիքի բոլոր անդամների ու ձեր երեխաների համար»։


Հովսեփը նրանց համար օրենք սահմանեց, որ մինչև այսօր էլ գործում է եգիպտացիների երկրում. բերքի մեկ հինգերորդ մասը տուրք տալ փարավոնին, բացի քրմական հողերից, որոնք փարավոնին չէին պատկանում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ