22 իսկ մատակարարին կախեց ծառից, ինչպես որ մեկնել էր Հովսեփը։
22 իսկ հացագործապետին կախել տվեց, ինչպես Հովսեփը մեկնել էր նրանց։
Երեք օր հետո փարավոնը կկտրի քո գլուխը, իսկ մարմինդ կկախի ծառից, և երկնքի թռչունները կհոշոտեն քո մարմինը»։
Մեր հայրերի Աստվածը հարություն տվեց Հիսուսին, որին դուք սպանեցիք՝ խաչափայտից կախելով։
Այն մարգարեն, որը տեսիլք ունի, թող պատմի իր տեսիլքը, իսկ ով իմ խոսքն ունի, իմ խոսքը թող հայտնի ճշմարտությամբ։ Ցորենի մոտ ի՞նչ է հարդը,- ասում է Տերը։
Հովսեփը, պատասխան տալով փարավոնին, ասաց. «Առանց Աստծու օգնության փարավոնին ոչ մի օգտակար պատասխան չի տրվի»։
Նրանք պատասխանեցին. «Երազ տեսանք, և չկա մեկը, որ մեկնի այն»։ Եվ Հովսեփը նրանց ասաց. «Չէ՞ որ Աստծու օգնությամբ հնարավոր է դրանց մեկնությունը։ Պատմե՛ք ինձ»։
Այս դեպքերից հետո Եգիպտոսի արքայի տակառապետն ու մատակարարը մեղանչեցին իրենց տիրոջ՝ եգիպտացիների արքայի հանդեպ։