Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 4:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 Սելլան իր հերթին ծնեց Թոբելին, որը պղնձի ու երկաթի հմուտ դարբին եղավ։ Թոբելի քույրը Նոյեման էր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Սելլան էլ ծնեց Թոբել-Կայենին, որը պղնձից ու երկաթից ամեն տեսակ գործիք էր շինում։ Թոբել-Կայենի քույրն էր Նաաման։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 4:22
7 Խաչաձեւ Հղումներ  

Նրա եղբոր անունը Հովբաղ էր։ Նա է հորինել երգն ու քնարը։


Ղամեքն ասաց իր կանանց՝ Ադդային ու Սելլային. «Լսե՛ք ինձ, Ղամեքի՛ կանայք, ակա՛նջ դրեք իմ խոսքերին։ Մի մարդու սպանեցի, որ ինձ վերք էր հասցրել, մի երիտասարդի, որ ինձ հարվածել էր։


Արդ, ինձ մոտ ճարտար մա՛րդ ուղարկիր, որ գիտենա մշակել իմ հայր Դավթի հավաքած ոսկին, արծաթը, պղինձը, երկաթը, հմուտ լինի ծիրանի, կարմիր, կապուտակ կտորներ ու բեհեզ գործածելու մեջ և քանդակել իմանա, որպեսզի միանա Հուդայի երկրում ու Երուսաղեմում գտնվող իմ վարպետներին։


Սրանք են այն ընծաները, որ պիտի ընդունեք նրանցից՝ ոսկի, արծաթ, պղինձ,


ոսկուց, արծաթից, պղնձից, երկաթից, կապարից ու անագից բացի


Նրա կոշիկները երկաթից ու պղնձից թող լինեն։ Քո զորությունը քո բոլոր օրերի չափ թող լինի։


որտեղ առանց նեղություն զգալու քո հացը պիտի գտնես և նրանում ոչ մի բանի կարոտ չպիտի լինես։ Երկիր, որի քարերը երկաթ են, իսկ նրա լեռներից կարող ես պղինձ հատել։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ