16 Նա շորերը պահեց մոտը, մինչև ամուսինը տուն եկավ,
16 Եվ կինը նրա հագուստը պահեց իր մոտ, մինչև որ իր տերը տուն եկավ։
որովհետև ժամանակին մենք էլ էինք անմիտ, անհնազանդ, մոլորված, ծառայում էինք ցանկությունների և պեսպես անառակությունների, ապրում էինք չարությամբ և նախանձով, ատելի էինք ուրիշներին և ատում էինք միմյանց։
Իմ ժողովրդի իշխաններն ինձ չճանաչեցին, որովհետև նրանք ոչ թե խելացի, այլ անմիտ որդիներ են. չարություն գործելիս իմաստուն են, իսկ բարի բան անել չգիտեն։
Իմ բարեկամներն ու մերձավորները Մոտեցան ու կանգնեցին իմ դեմ. Եվ մերձավորներս ինձանից հեռու մնացին։
իսկ նա, լսելով իմ բարձրաձայն աղաղակը, շորերն ինձ մոտ թողած, փախավ, դուրս ելավ»։
և նրան ասաց այս խոսքերը. «Քո բերած եբրայեցի ծառան մտավ սենյակս, որպեսզի խայտառակի ինձ, և ինձ ասաց՝ “Կենակցի՛ր ինձ հետ”։