Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 39:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Կինը բռնեց նրա շորերից ու ասաց. «Կենակցի՛ր ինձ հետ»։ Հովսեփը, թողնելով իր շորերը նրա ձեռքում, դուրս փախավ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Կինը բռնեց նրա հագուստից՝ ասելով. «Պառկի՛ր ինձ հետ»։ Նա իր հագուստը թողեց նրա ձեռքում և դուրս փախավ։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 39:12
16 Խաչաձեւ Հղումներ  

Թեև նա ամեն օր այդ մասին էր խոսում Հովսեփի մոտ, բայց նա չէր համաձայնվում կենակցել նրա հետ, անգամ մոտենալ նրան։


Այնպես պատահեց, որ մի օր Հովսեփը ինչ-որ գործով տուն մտավ, և տան մարդկանցից ներսում ոչ ոք չկար։


Եվ երբ տեսավ, որ նա, շորերն իր ձեռքում թողած, դուրս է փախել,


Բայց նա չցանկացավ և իր տիրոջ կնոջն ասաց. «Քանի որ իմ շնորհիվ իմ տերը ոչ մի հոգս չունի իր տան ողջ ունեցվածքի նկատմամբ և իր ողջ ունեցվածքը վստահել է ինձ,


ու մոտեցրեց նրան, որ ուտի։ Նա բռնեց նրան և ասաց. «Եկ պառկի՛ր ինձ հետ, քո՛ւյր իմ»։


Որդյա՛կ, նրանց հետ ճամփա մի՛ գնա, հեռացրո՛ւ ոտքդ նրանց շավիղներից,


քո ճանապարհները հեռացրո՛ւ նրանից, և մի՛ մոտեցիր նրանց տան դռներին,


որպեսզի փրկվես, ինչպես այծյամը դարանից և թռչունը՝ ծուղակից։


Եվ ես գտա այն ու պիտի ասեմ, որ մահից ավելի դառն է այն կինը, որի սրտում որոգայթ ու թակարդ կա, իսկ ձեռքերի մեջ՝ կապանքներ։ Ով հաճելի է Աստծու առաջ, նա պիտի ազատվի այդ կնոջից, իսկ ով մեղավոր է, նրանից բռնված պիտի լինի։


Մի՛ խաբվեք. «Վատ շրջապատը փչացնում է լավ բարքերը»։


Փախի՛ր երիտասարդական ցանկություններից և հետամո՛ւտ եղիր արդարության, հավատի, սիրո, խաղաղության ու սրբության, նրանց հետ, որոնք մաքուր սրտով աղոթում են Տիրոջը։


Սիրելինե՛ր, աղաչում եմ ձեզ, իբրև պանդուխտների և նժդեհների, որ հեռու մնաք մարմնավոր ցանկություններից, որոնք պայքարում են հոգու դեմ,


Սամուելը երեսը դարձրեց, որ գնա, բայց Սավուղը բռնեց նրա թիկնոցի ծայրից ու պատռեց այն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ