Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 38:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

23 Հուդան ասաց. «Դրանք թող մնան, միայն թե ծաղրի չենթարկվենք։ Ես ուլն ուղարկեցի, բայց դու նրան չգտար»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

23 Հուդան ասաց. «Թող իրեն լինի, միայն թե խայտառակ չլինենք։ Ահա ես ուղարկեցի այս ուլը, և դու չգտար նրան»։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 38:23
8 Խաչաձեւ Հղումներ  

Վերադառնալով Հուդայի մոտ՝ նա ասաց. «Նրան չգտա։ Տեղի մարդիկ էլ ասացին. “Այստեղ պոռնիկ չկա”»։


Երեք ամիս հետո Հուդային հայտնեցին. «Քո հարսը՝ Թամարը, պոռնկացել է և հղիացել»։ Հուդան ասաց. «Դո՛ւրս հանեք նրան, թող այրվի»։


Ինչո՞ւ Տիրոջ խոսքն անարգեցիր՝ նրա աչքի առաջ չարիք գործելով։ Դու սրով սպանեցիր քետացի Ուրիային և նրա կնոջը քեզ կնության առար. նրան սպանեցիր ամովնացիների սրով։


ցավ և անարգանք պիտի կրի, և երբեք չի կորչելու նրա նախատինքը։


Այն ժամանակ ի՞նչ պտուղ ունեիք այն բաներից, որոնց համար այժմ ամաչում եք. որովհետև դրանց հետևանքը մահն է։


Ընդհակառակը, հրաժարվեցինք քողարկված ամոթալի գործերից, որպեսզի խորամանկությամբ չընթանանք և Աստծու խոսքը չնենգափոխենք, այլ ճշմարտությունը հայտնելով՝ մենք մեզ ներկայացնում ենք ամեն մարդու խղճին՝ Աստծու առաջ։


որովհետև այն, ինչ նրանք ծածուկ անում են, այդ մասին խոսելն արդեն ամոթ է։


«Ահա՛ գալիս եմ ինչպես գող. երանի՜ նրան, որ արթուն է և պահում է իր զգեստները, որպեսզի մերկ ման չգա, և իր ամոթույքը չերևա»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ