Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 37:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 Եվ ավելացրեց. «Եկեք արյուն չթափենք, այլ գցե՛ք նրան անապատի այս գուբերից մեկի մեջ, բայց ձեռք մի՛ բարձրացրեք նրա վրա»։ Այդպես էր ասում, որպեսզի նրան փրկեր նրանց ձեռքից և վերադարձներ իր հորը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Եվ Ռուբենն ասաց նրանց. «Արյուն մի՛ թափեք. գցե՛ք նրան այս գուբը, որ այս անապատում է, և ձեռք մի՛ տվեք նրան». որպեսզի նրան ազատեր նրանց ձեռքից և վերադարձներ իր հորը։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 37:22
9 Խաչաձեւ Հղումներ  

Այդ ժամանակներում Հերովդես թագավորը եկեղեցուց ոմանց չարչարելու գործին ձեռնամուխ եղավ


Պիղատոսը, տեսնելով, որ օգուտ չկա, ավելին՝ խռովություն է բարձրանում, ջուր վերցրեց, ժողովրդի առաջ լվաց ձեռքերը և ասաց. «Այս արդարի արյունից ես անպարտ եմ. դո՛ւք գիտեք»։


չենթարկվես, չլսես նրան, չխնայես, չգթաս նրան ու չթաքցնես նրան՝ չծածկես նրա արարքը։


Իսրայելի ընտրյալներից ոչ մեկը չմեռավ։ Նրանք եղան Աստծու վայրում, կերան ու խմեցին։


Ռուբենը պատասխանեց ու ասաց նրանց. «Ես չասացի՞ ձեզ. “Մեղք մի՛ գործեք պատանու դեմ”, սակայն դուք ինձ չլսեցիք։ Եվ ահա նրա արյունը վրեժ է խնդրում»։


Եվ ասաց. «Ձեռք մի՛ տուր պատանուն և նրան մի՛ վնասիր, որովհետև այժմ իմացա, որ դու երկյուղ ունես Աստծու նկատմամբ և ինձ համար չխնայեցիր նույնիսկ քո սիրելի որդուն»։


Ռուբենը, լսելով այդ, փորձեց նրանց ձեռքից ազատել նրան և ասաց. «Եկեք սրան չսպանենք»։


Երբ Հովսեփը հասավ իր եղբայրների մոտ, նրանք նրա վրայից հանեցին ծաղկյա պատմուճանը


Եղնաթանը, Դալիան և Գամարիան արքային թեպետ հուշեցին չայրել մատյանը, բայց նա նրանց չլսեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ