25 Անայի որդին է Դեսոնը, և Անայի դուստրը՝ Ողիբաման։
25 Անայի որդիները սրանք են՝ Դիսոն, և Ողիբաման՝ Անայի աղջիկը։
Սրանք են այն որդիները, որ Եսավի կին Ողիբաման՝ Սեբեգովնի որդի Անայի դուստրը, ծնեց Եսավի համար՝ Հեուս, Եգղոմ և Կորխ։
Եսավի կին Ողիբամայի որդիներն են իշխան Հեուսը, իշխան Եգղոմը և իշխան Կորխը։ Սրանք են Եսավի կնոջից՝ Անայի դուստր Ողիբամայից ծնված իշխանները։
Եսավը կին առավ քանանացիների դուստրերից Ադդային՝ Ելովն Քետացու դստերը, Ողիբամային՝ Սեբեգոն Խևացու որդի Անայի դստերը,
Սեբեգովնի որդիներն են Այիեն և Օնանը։ Սա այն Օնանն է, որ անապատում աղբյուր գտավ, երբ արածեցնում էր իր հոր՝ Սեբեգովնի էշերը։
Դեսոնի որդիներն են Ամադանը, Եսբանը, Հեթրանը և Քառանը։
Ողիբաման ծնեց Հեուսին, Եգղոմին ու Կորխին։ Սրանք են Եսավի որդիները, որոնց նա ունեցավ քանանացիների երկրում։
Դեսոնի որդիները՝ Ադամա, Եսեբամ, Հեթրան և Քառան։