Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 34:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Հակոբն իմացավ, որ Եմովրի որդին պատվազրկել է իր դուստր Դինային, բայց քանի որ իր որդիները դաշտում՝ անասունների մոտ էին, լուռ մնաց մինչև նրանց գալը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Հակոբն իմացավ, որ նա պղծել է իր Դինա աղջկան, բայց նրա որդիները դաշտում էին նրա հոտերի հետ, և Հակոբը լռեց մինչև նրանց գալը։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 34:5
13 Խաչաձեւ Հղումներ  

Աբեսաղոմը Ամովնի մասին վատ կամ լավ բան չասաց, բայց Աբեսաղոմն ատում էր Ամովնին այն բանի համար, որ նա բռնաբարել էր իր քրոջը՝ Թամարին։


Որդին պատասխանեց և ասաց հորը. “Այս քանի՜ տարի է, որ ծառայում եմ քեզ և երբեք քո հրամանները զանց չեմ արել. ինձ երբեք մի ուլ չտվեցիր, որ բարեկամներիս հետ ուրախություն անեի։


Իսկ նրա ավագ որդին ագարակում էր։ Մինչ գալիս էր և տանը մոտեցավ, լսեց երգերի և պարերի ձայնը։


Դավիթը Սավուղի մոտից վերադարձավ, որ Բեթղեհեմում իր հոր ոչխարներն արածեցնի։


Սամուելը Հեսսեին ասաց. «Այսքա՞ն են քո որդիները»։ Հեսսեն ասաց. «Մի փոքրիկ տղա էլ ունեմ, որ ոչխարներն է արածեցնում»։ Սամուելն ասաց Հեսսեին. «Մա՛րդ ուղարկիր ու բերե՛լ տուր նրան, մենք սեղան չենք նստի, մինչև նա այստեղ չգա»։


Բայց չար մարդիկ ասում էին. «Ո՞վ է սա, որ մեզ պիտի փրկի»։ Եվ նրանք քամահրեցին նրան ու ընծաներ չմատուցեցին։


Մովսեսն ասաց Ահարոնին. «Այս ասաց Տերը. “Ինձ մերձեցողներին պիտի ցույց տամ իմ սրբությունը և պիտի փառավորվեմ ողջ ժողովրդի առաջ”»։ Եվ Ահարոնի սիրտը կսկծաց։


Եվ այդ օրն առանձնացրեց կիսաճերմակ ու պտավոր նոխազները, բոլոր կիսաճերմակ ու պտավոր այծերը և բոլոր սպիտակ [𝕸 սև] ու գորշ ոչխարներն ու այծերը և տվեց իր որդիներին


Կամքդ կատարել ուզեցի, Աստվա՛ծ իմ, Եվ օրենքներդ՝ իմ ներսում։


Ապա դիմելով իր հորը՝ Եմովրին, ասաց. «Այս աղջկան ինձ համար կնությա՛ն առ»։


Սյուքեմի հայրը՝ Եմովրը, գնաց Հակոբի մոտ՝ խոսելու։


կասեք՝ “Մենք՝ քո ծառաները, մանուկ հասակից մինչև այժմ անասնապահությամբ ենք զբաղվում՝ և՛ մենք, և՛ մեր հայրերը”, որպեսզի նա ձեզ թույլ տա բնակվել Գեսեմ երկրում, քանի որ եգիպտացիների համար ոչխարների ամեն մի հովիվ գարշելի է»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ