Եսավը Հակոբի նկատմամբ ոխ էր պահում այն օրհնության պատճառով, որ իր հայրը տվել էր նրան, և մտածում էր. «Թող մոտենան իմ հոր սգի օրերը, որպեսզի սպանեմ Հակոբին՝ իմ եղբորը»։
Հակոբն ասաց. «Այդպես չէ. եթե շնորհ գտա քո առաջ, ուրեմն ընդունի՛ր իմ ընծաները, որովհետև երբ քո դեմքը տեսա, կարծես թե Աստծու դեմքը տեսնեի։ Ինձ բարությամբ ընդունեցիր,
Դա կողակից չունեցող մարդն է, որ ոչ ոք չունի՝ ո՛չ որդի, ո՛չ էլ եղբայր, բայց նրա աշխատանքը վերջ չունի, և աչքն էլ չի կշտանում հարստությամբ։ Նա չի ասում. «Ո՞ւմ համար եմ ջանք թափում և ինչո՞ւ եմ հոգիս զրկում բարիքից»։ Սա ևս ունայնություն է և ժանտ զբաղմունք։
Անանիան գնաց և մտավ այն տունը և ձեռքը դնելով Սողոսի վրա՝ ասաց. «Սավո՛ւղ եղբայր, վե՛ր նայիր. ինձ Տերն ուղարկեց՝ Հիսուսը, որը քեզ ճանապարհիդ երևաց, որպեսզի տեսնես ու լցվես Սուրբ Հոգով»։
Իսրայելի որդիները վեր կացան և մինչև երեկո լաց եղան Տիրոջ առաջ և Տիրոջը հարցրին ու ասացին. «Շարունակե՞նք պատերազմել մեր եղբոր՝ Բենիամինի դեմ»։ Տերն ասաց. «Դո՛ւրս եկեք նրանց վրա»։