Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 31:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 Այդպես թաքուն հեռացավ իր ամբողջ ունեցվածքով, անցավ գետը և ուղղվեց դեպի Գաղաադ լեռը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 Այսպես փախավ նա՝ հետը վերցնելով իր ամբողջ ունեցածը։ Անցավ գետը և իր երեսը դարձրեց դեպի Գաղաադ լեռը։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 31:21
18 Խաչաձեւ Հղումներ  

Այդ օրը Տերն ուխտ կապեց Աբրամի հետ և ասաց. «Քո հետնորդներին եմ տալու այդ երկիրը՝ Եգիպտոսի գետից մինչև Մեծ գետը՝ Եփրատ գետը,


Երրորդ գետը Տիգրիսն է, որ հոսում է Ասորեստանի արևելքով։ Չորրորդ գետը Եփրատն է։


Հակոբն էլ թաքցրեց Լաբանից՝ իր աներոջից, որ գնում է։


Երրորդ օրը Լաբան Ասորուն հայտնեցին, որ Հակոբը փախել է։


Նա, վերցնելով իր եղբայրներին, հետապնդեց նրան և յոթ օրվա ճանապարհ անցնելով՝ նրան հասավ Գաղաադ լեռան վրա։


Ապա նրանք նստեցին հաց ուտելու։ Հանկարծ աչքերը վեր բարձրացնելով՝ տեսան, որ իսմայելացի ճանապարհորդներ են գալիս Գաղաադից՝ ուղտերը բարձած խնկեղենով, ռետինով ու խեժով. գնում էին Եգիպտոս։


Հակոբը Հուդային իրենից առաջ ուղարկեց Հովսեփի մոտ՝ հանդիպելու նրան Քաջաց քաղաքի մոտ՝ Ռամեսեի երկրում, իսկ ինքը եկավ Գեսեմ երկիրը։


Եկան Գաղաադ, Թաբասոն, Եսթոն ու Ադասե, հասան Դան ու Սիդովնի շրջակայքը։


Գաղաադի Թեզբե գյուղից սերած Եղիա մարգարեն ասաց Աքաաբին. «Կենդանի է Տերը՝ Զորությունների Աստվածը, Իսրայելի Աստվածը, որին ծառայում եմ. այս տարիներին ցող չի իջնի կամ անձրև չի գա, մինչև որ ես չասեմ»։


իսկ մեղքի ու հանցանքի քավության համար ընծայաբերված արծաթը Տիրոջ տուն չէր մտնում, այլ քահանաներին էր տրվում։


պիտի փնտրեն նրան մինչև Սիոն, պիտի հարցնեն նրա ճանապարհի մասին, դեպի այստեղ պիտի ուղղվեն, պիտի գան ու ապավինեն Տիրոջը, որովհետև ուխտը հավիտենական է, և դրանք չպիտի մոռացվեն։


Բաղաամը, տեսնելով, որ Տիրոջը հաճելի է Իսրայելին օրհնելը, այլևս հմայությունների չդիմեց, ինչպես սովոր էր, այլ երեսը դարձրեց դեպի անապատ։


Իսրայելի որդիները բազում անասուններ ունեին, բայց Ռուբենի ու Գադի ցեղերի ունեցածները չափազանց շատ էին։ Նրանք տեսան, որ Հազերի ու Գաղաադի շրջանները հոտերի համար հարմար արոտավայրեր են։


«Այն ժամանակ ժառանգեցինք այդ երկիրը՝ Առնովնի ձորի եզերքում գտնվող Արոյեր քաղաքից մինչև Գաղաադի կեսը, և նրա քաղաքները տվեցի Ռուբենի ու Գադի ցեղերին։


Գաղաադում հաստատված ժողովրդի իշխաններն իրար ասացին. «Այն մարդը, որ սկսի պատերազմել ամովնացիների դեմ, նա՛ թող լինի Գաղաադի բոլոր բնակիչների առաջնորդը»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ