Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 28:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Իսահակը կանչեց Հակոբին, օրհնեց նրան ու պատվիրեց՝ ասելով. «Քանանացիների դուստրերից կին չառնես։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Իսահակը կանչեց Հակոբին, օրհնեց նրան և պատվիրեց նրան՝ ասելով. «Քանանի աղջիկներից կին չառնես։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 28:1
20 Խաչաձեւ Հղումներ  

Երդվեցնում եմ քեզ Տիրոջ՝ երկնքի Աստծու և երկրի Աստծու անունով, որ իմ որդի Իսահակի համար կին չես առնի քանանացիների դուստրերից, որոնց մեջ ես բնակվում եմ,


Եվ իմ տերն ինձ երդվեցրեց ու ասաց. “Իմ որդի Իսահակի համար կին չառնես քանանացիների աղջիկներից, որոնց երկրում ես պանդուխտ եմ,


այլ կգնաս այն երկիրը, որտեղ ծնվել եմ, իմ ցեղի մոտ, և այնտեղից իմ որդի Իսահակի համար կին կընտրես»։


պատրաստի՛ր իմ սիրած խորտիկները և մատուցի՛ր ինձ, որ ուտեմ և մինչև իմ մեռնելն օրհնեմ քեզ»։


Ապա Ռեբեկան ասաց Իսահակին. «Զզվել եմ Քետի որդիների դուստրերից։ Եթե Հակոբը կին առնի այս երկրի դուստրերից՝ քետացիներից, էլ ինչո՞ւ եմ ապրում»։


Եսավը տեսավ, որ Իսահակն օրհնեց Հակոբին՝ գնալու Ասորիների Միջագետք և այնտեղից կին առնելու, և թե ինչպե՛ս հայրը Հակոբին օրհնելիս պատվիրեց՝ «Քանանացիների դուստրերից կին չառնես»,


Մեր դուստրերին կտանք ձեզ և ձեր դուստրերից մեզ կին կառնենք, կբնակվենք ձեզ հետ և կլինենք իբրև մեկ ժողովուրդ։


և խնամությո՛ւն արեք մեզ հետ. ձեր դուստրերին տվե՛ք մեզ և մեր դուստրերին առե՛ք ձեր որդիներին։


Հուդան այնտեղ տեսավ Շավա անունով մի քանանացու դստերը։ Նրան կին առավ և մերձեցավ նրան։


Օրհնեց նրանց և ասաց. «Աստված, որի առջև աստվածահաճո կյանքով ապրեցին իմ նախնիները՝ Աբրահամն ու Իսահակը, Աստված, որ հոգ է տանում ինձ իմ մանկությունից մինչև այսօր,


Սրանք բոլորը Հակոբի որդիներն են՝ թվով տասներկու։ Եվ այս է, որ նրանց հայրը խոսեց իրենց հետ։ Նա յուրաքանչյուրին օրհնեց իրեն արժանի օրհնությամբ։


Աստծու որդիները, տեսնելով, որ մարդկանց դուստրերը գեղեցիկ են, նրանցից իրենց համար կին առան։


կի՛ն առեք, և թող ծնվեն տղաներ ու աղջիկներ, ձեր տղաների համար կի՛ն առեք, իսկ ձեր աղջիկներին մարդո՛ւ տվեք, և թող ծնվեն տղաներ ու աղջիկներ, բազմացե՛ք այդտեղ և մի՛ նվազեք։


Այս է այն օրհնությունը, որով Մովսեսը՝ Աստծու մարդը, նախքան մեռնելը օրհնեց Իսրայելի որդիներին՝


Մանասեի կես ցեղին Մովսեսը կալվածք էր տվել Բասանում, իսկ մյուս կեսին Հեսուն նրանց եղբայրների հետ կալվածք տվեց ծովեզերքին։ Երբ Հեսուն նրանց արձակեց իրենց տները, օրհնեց նրանց, խոսեց նրանց հետ և ասաց.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ