Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 26:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

27 Իսահակը նրանց ասաց. «Ինչո՞ւ եք եկել ինձ մոտ. չէ՞ որ դուք ատեցիք ինձ և հալածեցիք ձեր մոտից»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

27 Իսահակն ասաց. «Ինչո՞ւ եք եկել ինձ մոտ, քանի որ դուք ինձ ատում եք և ինձ դուրս արեցիք ձեր մոտից»։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 26:27
9 Խաչաձեւ Հղումներ  

Աբիմելեքն ասաց Իսահակին. «Հեռացի՛ր մեր երկրից, որովհետև մեզանից շատ ավելի հզոր դարձար»։


Հեփթայեն Գաղաադի ծերերին ասաց. «Չէ՞ որ դուք ինձ ատեցիք, Տիրոջ առաջ հանեցիք իմ հոր տնից և ինձ հեռացրիք ձեզնից։ Հիմա, երբ նեղության մեջ եք, ինչո՞ւ եք եկել ինձ մոտ»։


Ահավասիկ ես հանձնում եմ քեզ սատանայի ժողովից եղողներին, որոնք իրենց մասին ասում են, թե հրեաներ են, բայց չեն, և ստում են։ Պիտի այնպես անեմ նրանց, որ գան և երկրպագեն քո ոտքերի առաջ ու իմանան, որ ես սիրեցի քեզ։


Այն Մովսեսին, որին ուրացան՝ ասելով՝ “Ո՞վ քեզ մեզ վրա իշխան և դատավոր կարգեց”, նրան Աստված որպես իշխան և փրկիչ ուղարկեց հրեշտակի ձեռքով, որ երևաց Մովսեսին մորենու միջից։


Իսկ նա, ով անիրավում էր ընկերոջը, առարկեց նրան ու ասաց. “Քեզ ո՞վ իշխան և դատավոր կարգեց մեզ վրա.


Հովսեփը մարդ ուղարկեց և բերել տվեց Հակոբին՝ իր հորը, և ամբողջ ազգատոհմին՝ յոթանասունհինգ հոգի։


Նահապետները, Հովսեփին նախանձելով, նրան վաճառեցին՝ Եգիպտոս տանելու համար։ Բայց Աստված նրա հետ էր


Ձեռք բերեց ոչխարի ու արջառի հոտեր, բազում կալվածքներ։ Փղշտացիները նախանձեցին նրան


Նրանք պատասխանեցին. «Հստակ տեսանք, որ Տերը քեզ հետ է, ուստի դաշինք կապենք միմյանց հետ՝ մեր և քո միջև, և ուխտ կապենք քեզ հետ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ