Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 24:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Թող լինի մի կույս, որին ես ասեմ՝ “Սափորդ իջեցրո՛ւ, որ խմեմ”, իսկ նա ինձ ասի՝ “Խմի՛ր, քո ուղտերին էլ ջուր կտամ, մինչև հագենան խմելուց”։ Եվ նա թող լինի այն կույսը, որին նախատեսել ես քո ծառա Իսահակի համար, և դրանով էլ իմանամ, որ բարեհաճ եղար իմ տեր Աբրահամի նկատմամբ»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Եվ լինի այն աղջիկը, որին ես ասեմ՝ “Իջեցրո՛ւ սափորդ, որ խմեմ”, և նա ասի, թե՝ “Խմի՛ր, և քո ուղտերին էլ կխմեցնեմ”, նա թող լինի քո ծառա Իսահակի համար սահմանածդ. դրանով էլ ես կիմանամ, որ ողորմություն արեցիր իմ տիրոջը»։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 24:14
22 Խաչաձեւ Հղումներ  

Աբրամն ասաց. «Տե՛ր, Տե՛ր, ինչպե՞ս կիմանամ, որ ժառանգելու եմ այն»։


Ահա ես ջրի աղբյուրի մոտ եմ, և այս քաղաքի բնակիչների դուստրերը գալիս են ջուր հանելու։


Նա մտքում դեռ չէր վերջացրել իր խոսքը, երբ եկավ Ռեբեկան, որը Աբրահամի եղբայր Նաքովրի Մեղքա կնոջ որդի Բաթուելի դուստրն էր. նա ուսին սափոր ուներ։


Եվ նա ասաց. «Խմի՛ր, տե՛ր», և սափորը փութով իջեցրեց իր բազուկների վրա ու խմեցրեց նրան,


մինչև որ հագեցավ։ Ապա ասաց. «Քո ուղտերի համար էլ ջուր կհանեմ, մինչև բոլորն էլ հագենան»։


ահա ես հասել եմ ջրի աղբյուրի մոտ, և քաղաքի բնակիչների դուստրերը գալիս են ջուր հանելու։ Այն կույսը, որին ասեմ՝ “Քո սափորից մի քիչ ջուր տուր խմելու”,


և նա ասի ինձ՝ “Խմի՛ր, քո ուղտերի համար էլ ջուր կհանեմ”, նա թող լինի այն կինը, որին նախատեսել է Տերը իր ծառա Իսահակի համար։ Դրանից կիմանամ, որ բարեհաճ ես եղել իմ տեր Աբրահամի նկատմամբ”։


Հովաբն ասաց Ամեսայիին. «Ինչպե՞ս ես, եղբա՛յր»։ Եվ Հովաբն աջ ձեռքով բռնեց Ամեսայիի մորուքը, որ նրան համբուրի։


Երբ Լացի անտառից շարժման ձայն լսես, այն ժամանակ հարձակվի՛ր նրանց վրա, որովհետև այն ժամանակ է Տերը դուրս գալու քո առաջ, որ պատերազմում կոտորի այլազգիներին»։


Տներն ու հարստությունը հայրերը բաժանում են որդիներին, իսկ կինը մարդուն կարգվում է Տիրոջից։


«Խորխորատում լինի թե բարձունքում՝ քեզ համար նշա՛ն խնդրիր Տիրոջից՝ քո Աստծուց»։


միշտ իմ աղոթքներում աղաչելով, որ թերևս որևէ ժամանակ Աստծու կամքով ինձ հաջողվի գալ ձեզ մոտ։


Նրան ասացին. «Հապա հարցրո՛ւ Աստծուն, որ իմանանք, թե հաջո՞ղ կլինի մեր գնացած ճանապարհը»։


Գեդեոնն ասաց. «Եթե ես քո առաջ շնորհ եմ գտել, ինձ մի նշա՛ն ցույց տուր, որ դու ես ինձ հետ խոսում,


ահա ես կալի մեջ խուզած բուրդ կդնեմ. եթե միայն խուզած բրդի վրա անձրև լինի, իսկ ամբողջ գետինը՝ չոր, կիմանամ, որ Իսրայելը փրկելու ես իմ ձեռքով, ինչպես որ ասել ես»։


Եթե ասի՝ “Լավ է”, ապա քո ծառայի համար խաղաղություն է, իսկ եթե խիստ պատասխան տա, իմացի՛ր, որ նա չար գործ է նյութել։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ